Բաժիններ՝

Վահագն Գուրզադյանն ու Ռոջեր Փենրոուզը ներկայացրել են մինչ Մեծ պայթյունը գոյություն ունեցած գերքաղաքակրթությունների քարտեզը

Ֆիզիկոս-մաթեմատիկոսներ Վահագն Գուրզադյանը Երևանի Արտեմ Ալիխանյանի լաբորատորիայից ու Ռոջեր Փենրոուզը Օքսֆորդի համալսարանից, ներկայացրել են մինչ Մեծ պայթյունը գոյություն ունեցող գերքաղաքակրթությունների հնարավոր բնակության վայրի մասին քարտեզը:

Հեղինակներն իրենց հետազոտությունը հրապարակել են arXiv.org կայքում: Իրենց աշխատանքում գիտնականները դիտարկում են մնացուկային ճառագայթման քարտեզը, որի վրա շեղումները մեկնաբանում են որպես Տիեզերքի նախորդ գոտում գոյություն ունեցող բարձրտեխնոլոգիական հասարակությունների առկայության նշան:

Մնացուկային ճառագայթման տվյալները գիտնականները ներկայացնում են իրենց մշակած հարմարավետ փուլային տիեզերաբանության համատեքստում:

pic_0720684f0724d463211202c07b1c92c8Այդ տեսությունը ենթադրում է Տիեզերքի փուլային զարգացում, որըեղ մի դարաշրջանը (էոն) մյուսից տարբերվում է Մեծ պայթյունով (Գուրզադյանի ու Փենրոուզի տեսության մեջ նկատի է առնվում Տիեզերքի զանգվածի վերածումը էներգիայի, որն ուղեկցվում է աշխարհի երկրաչափության փոփոխությամբ):

Գիտնականների կարծիքով՝ անհետացած քաղաքակրթություններն ի վիճակի են եղել տեղեկությունը փոխանցել սև անցքերի բախումների օգնությամբ:

Նման գործողությունների անհրաժեշտությունը գիտնականները բացատրում են մի քանի պատճառներով: Առաջին՝ նախորդ գոտու քաղաքակրթություններն իրենց ուղերձների օգնությամբ, հնարավոր է, որ փորձել են նախազգուշացնել ժամանակակից էոնի հասարակությանը իրենց ճակատագրի մասին ու այդկերպ նրանց ուղեցույց լինել: Երկրորդ՝ գերքաղաքակրթությունների ուղերձը կարող է պարունակել կյանքի առաջացման մասին տվյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս