Բաժիններ՝

Ուկրաինան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ ուկրաինացի և ռուսաստանցի առաջնորդները պետք է անձամբ հանդիպեն՝ խաղաղ բանակցությունների մնացած ամենաբարդ հարցերը քննարկելու համար։

«Միայն Թրամփը կարող է կանգնեցնել պատերազմը»,- Reuters գործակալությանն ասել է Սիբիգան։

Ըստ նրա, 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրից, որն ընկած էր վերջին եռակողմ բանակցությունների հիմքում, չլուծված է մնացել ընդամենը «մի քանի» հարց։

«Դրանցից առավել նուրբ ու բարդ հարցերը պետք է դիտարկվեն առաջնորդների մակարդակով։ Իմ գնահատմամբ՝ ազդակ կա։ Անհրաժեշտ է ամրապնդել կամ մոբիլիզացնել այդ խաղաղ ջանքերը, և մենք պատրաստ ենք արագացնել գործընթացը։ Անձամբ ես այս փուլում չեմ հավատում առանց ամերիկացիների անվտանգության որևէ ճարտարապետության գոյությանը… Նրանք պետք է լինեն մեզ հետ, և նրանք արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ Սա հսկայական ձեռքբերում է»,- ասել է նախարարը։

Նա նաև հայտարարել է, որ խաղաղ կարգավորման ընթացքում Ղրիմի կամ Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը ճանաչելու ցանկացած երկրի որոշում կլինի «իրավաբանորեն անվավեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728