Նվազագույնը 4 մարդ է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ ճշտված տեղեկությունների, սպանվել է նվազագույնը 5 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԵՄ երկրների միջև փախստականների բաշխման ծրագրի շրջանակում Լեհաստան կարող է գնալ Վարշավայի կողմից գրանցված 7 հազար անձանցից առավելագույնը 400-ը:
Ողջ աշխարհում փախստականների թիվը 2015թ. հասել է 244 միլիոն մարդու, ինչը 41 տոկոսով ավելի է 2000 թվականի համեմատ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է երեկ, հայտնում է korrespondent.net-ը:
«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի:
Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն Ազատության հրապարակում նշում է Հին նոր տարին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Նոր Հայաստան» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանին զգուշացրեց, որ Ազատության հրապարակից հեռացնեն ոգելից խմիչքը
Այս տարի բնական գազի դեֆիցիտը Ադրբեջանից համալրել չի հաջողվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR-ի ներկայացուցչի հետ հանդիպման ավարտից հետո, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը» Վրացի նախարարն ասել է, որ կոմերցիոն սպառողների համար նոր սակագնային պլանի վրա աշխատանքներ արդեն կատարվում են:
Պրիբիլովսկին «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի համահեղինակներից էր:
«Հաճախ, երբ իրավիճակները վտանգավոր են, այդ վտանգավոր իրավիճակները նաև նոր հնարավորություններ կարող են տրամադրել, նայած՝ թե դերակաատարներն ովքեր են և ինչ ակտիվություն կցուցաբերեն»
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է պատրաստակամության մասին՝ վերականգնել «նորմալ հարաբերություններ» Եվրամիության երկրների հետ: Այս մասին նա հայտարարել է Գայդարովյան ֆորումի շրջանակներում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ուկրաինան ԱՄՆ-ից 2016 թվականի ընթացքում բանակի զարգացման նպատակով ակնկալում է 300 միլիոն դոլարի օգնություն:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը ընդլայնել ռուսական ապրանքների ցանկը, որոնք Ուկրաինայում արգելքի տակ են հայտնվելու:
Ստամբուլի կենտրոնական հրապարակում, որտեղ նախօրեին մահապարտ ահաբեկիչը խլել է 10 մարդու կյանք, կռիվ է տեղի ունեցել սառը զենքի կիրառմամբ:
Ստամբուլի «Լեյլա Գենջեր» համերգասրահում վաղը նշելու են 1996 թվականի հունվարի 14-ին սեփական օդանավով վթարի ենթարկված հայ տաղանդավոր երաժիշտ Օննո Թունջի (Օհաննես Թունջբոյաջյանի) մահվան 20-րդ տարելիցը: Օննո Թունջը թուրքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայրն է, ում ազդեցությամբ էլ Արտո Թունջբոյաջյանը հետագայում դարձել է երգիչ:
«2016թ. առանձնահատկությունն այն է, որ նախընտրական տարի է լինելու և քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին ու հավակնում են 2017թ. տեղ զբաղեցնել խորհրդարանում, ժողովրդի համար մատչելի տարբերակով պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, անելիքները…
2016 թվականից ի վեր՝ խոզի գրիպ է հայտնաբերվել Թուրքիայի 463 քաղաքացիների մոտ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։
Ինչպես «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի պետական սանիտարական ծառայության ղեկավար Ելենա Ֆենյուկը, երկրում գրիպի ժամանակ մահացու դեպքերի պատճառը պատվաստումից հրաժարվելն է, հայտնում է korrespondent.net-ը:
Երբ մեր երկրների տնտեսությունները լուրջ դժվարություններ ունեն՝ արժութային ցնցումների հետ կապված, ԵՏՄ երկրները պետք է ինչ-որ կերպ ուրվագծեն ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարներ: Խոսքը նոր արժույթի ստեղծման մասին չէ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Իրանն ազատ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու մոտորանավերի նավաստիներին, ովքեր կալանավորվել էին նախօրեին Իրանի տարածքային ջրեր մուտք գործելիս: Այս մասին ասվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության մեջ:
«Ես նույնպես այդ քաղաքական թիմի անդամ եմ, բայց ես նման պատվեր չեմ լսել: Ուրիշ բան է, որ առանձին պատգամավորներ, ինչ-ինչ երևույթներից իրավիճակներից ելնելով, դժգոհություն ունեին ու դա արտահայտեցին, բայց ընդհանրապես այդպիսի հրահանգ կամ որոշում չի եղել կուսակցության մեջ, եթե լիներ, ես կիմանայի»:
Փարիզի հարակից Կրետեյ բնակավայրի քաղաքային խորհրդի պատգամավոր, տեղի հրեական համայնքի հիմնադրի որդի, 73-ամյա Ալեն Գոզլանը երեկ սպանված է հայտնաբերվել իր բնակարանում: Ինչպես գրում է Metro-ն, քաղաքական գործչի մարմնի վրա առկա են ծեծի հետքեր ու դանակի բազմաթիվ հարվածներ:
Բրիտանական նավթ ու գազ արդյունահանող BP ընկերությունը այսօր հայտնել է, որ մոտակա 2 տարում ողջ աշխարհում կրճատելու է շուրջ 4 հազար աշխատատեղ հետախուզության ու արդյունահանման ստորաբաժանումներում:
Ստիպե՞լ են, որ հրաժարական տա: Եթե քննադատում, ինչ-որ բաներ են ասում՝ թող ինքը հրաժարական չտա:
Իրենք գումարով են արել, մենք պետք է այլ միջոցներով աշխատանք տանենք այդ ուղղությամբ
Պարզվել է Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում երեկ տեղի ունեցած պայթյունի հեղինակի ինքնությունը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016 թվականին պլանավորում են ակտիվացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունը: Այս մասին APA-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Բաքվի մետրոյի «Ահմեդլի» կայարանում միջին տարիքի մի տղամարդ է իրեն գցել մոտեցող գնացքի տակ, հայտնում է Bizimyol.info-ն: