Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում եւ աջակցում է թշնամական վարչակարգերին: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անգամ իր զայրույթն է արտահայտել Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված վերջին հրթիռի կապակցությամբ:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեպետ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին զինելու մասին բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումն էր սահմանային իրավիճակի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը:
«Մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք։ 0.2%-ը մեզ չի բավարարում, դրա համար էլ ավելի ամբիցիոզ տեսլական ներկայացվեց, որի մասին այստեղ խոսեց ՀՀ նախագահը։ Կարծում եմ, որ պետք է ճիշտ հետևություններ անենք, իշխանությունը չասի՝ ամեն ինչ նորմալ է, և դոփենք տեղում։ Մենք դեմ ենք լճացմանը, կողմ ենք առաջընթացին, բայց առաջընթաց կարող ենք ապահովել միայն մի դեպքում, երբ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը տեսնեն և՛ դրական, և՛ բացասական կողմերը, տան օբյեկտիվ գնահատական առկա իրավիճակին»։
Վարշավայում հուլիսի 6-ին բողոքի ակցիա է տեղի ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան կատարած այցի դեմ: Թրամփը Լեհաստանի մայրաքաղաք է ժամանել հուլիսի 5-ի:
«2016թ. հիշարժան էր նաև նրանով, որ տեղի ունեցավ ՀՀ կառավարության փոփոխություն. Այս իմաստով՝ կարևոր եմ համարում քննարկել, թե ինչու հեռացավ Հովիկ Աբրահամյանը»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տնտեսական ցուցանիշները վատն էին, բայց, ըստ նրա՝ շատ ավելի վատ տնտեսական պայմաններում վարչապետներին որևէ բան չի սպառնացել, նրանք շարունակել են պաշտոնավարել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:
89 տարեկան հասակում վախճանվել է կոնկրետ երաժշտության ուղղության ռահվիրաներից եւ վառ ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse -ը:
Հայկական կողմը տարբեր առիթներով միջազգային հանրությանը տեղյակ է պահել այն մասին, որ Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի բաց նամակում՝ ուղղված «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին:
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ տնտեսական ռիսկերը, տնտեսական շոկերն էական ազդեցություն են ունենում, բայց, ի վերջո, մեր տնտեսությունն ունի՞ անվտանգության իր գոտիները, թե՞ ոչ։ Հիշո՞ւմ եք՝ մենք մի վարչապետ ունեինք, որ տնտեսական պիկի ժամանակ շամանիզմով էր զբաղվում, ասում էր՝ մի խոսեք տնտեսական ճգնաժամից, որ ճգնաժամը չլսի Հայաստանի մասին ու շրջանցի այն։ Չխոսեցինք, բայց, չգիտես ինչու՝ այդ թուղթ ու գիրը չազդեց. տնտեսական ճգնաժամն ուղղակի եկավ-հարվածեց երկրին»։
«Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից եւ բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից խուսափել հնարավոր չեղավ»:
«Դա այն սահմանափակումն է, որը չի կարգավորում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն բիզնես միջավայրը բարձրացնում է այդ խնդիրը, և մենք զբաղվում ենք դրանով: Այդ հարցը բարձրացվել է Ղրղզստանի և Հայաստանի կողմից: Այժմ մեր հարթակում քննարկում ենք այդ հարցը, չնայած այն քննարկվում է նաև երկկողմանի համաձայնություններով: Ռուսաստանն արդեն որոշ քայլեր է կատարել և հայտարարել է, որ այդ հարցն ինչ-որ չափով լուծվելու է»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ:
Բելգիայի դատախազությունը շարունակում է ենթադրյալ ահաբեկչների փնտրտուքները և մտավախություն ունի, որ նրանք կարող են նոր հարձակումներ իրականացնել:
Միացյալ Նահանգները մտադիր է լիովին կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները:
Հնդկաստանի բանակին պատկանող ՄիԳ-23 կործանիչը Ռաջաստան նահանգի տարածքում կործանվել է:
ԱԺ ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե ՀՀ զինուժն ինչ է ձեռք բերել 2016թ.։ Նա նշեց, որ հրապարակում է միայն այն ամենը, ինչը թույլատրելի է, և ընդգծեց, որ թվեր չի նշելու:
Ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել Իրաքի Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր, հուլիսի 6-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
«Մենք մեր կողմից լարում հրահրելու խնդիր չպետք է դնենք օրակարգում: Բայց դա չի նշանակում, որ մեր կողմից տրվող հակադարումներում չպետք է լինեն ավելի կոշտ հայտարարություններ»:
Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար:
Սիրիացի ահաբեկիչներն Արեւելյան Գուտայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար:
«Այնպիսի տպավորություն է, որ կարծես բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա բացասական վիճակի համար, բացի իշխանություններից»,- այսօր ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:
«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հյուսիսային մասում, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Լեհաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություններն ստորագրել են հանրապետությանն ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումների համաձայնագիր:
BRICS-ի երկրների մշակույթի նախարարները հուլիսի 6-ին ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի իրագործման գործողությունների համատեղ հնգամյա պլան:
Արգենտինայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության արդյունքում բռնագրավվել է ավելի քան 1.8 տոննա կոկային: