
Երկրաշարժ ԱՄՆ-ում

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հյուսիսային մասում, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 0.30-ին (Երեւանի ժամանակով 10.30-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոնտանայի նահանգի Լինկոլն բնակավայրից 9 կիլոմետր դեպի հարավ – արեւելք: Երկրաշարժի օջախն ընկած է 4,3 կիլոմերտ խորության վրա:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: