
Լեհաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են հանրապետության կողմից Patriot համակարգերի գնման համաձայնագիր

Լեհաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություններն ստորագրել են հանրապետությանն ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումների համաձայնագիր: Հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը։
«Ստորագրվեց հուշագիր, որը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը համաձայնություն է հայտնում Լեհաստանին վաճառելու Patriot համակարգեր՝ ամենաարդիական փոխդասավորությամբ՝ կրակի կառավարման IBCS համակարգով եւ ռադարով»,- ասել է նա: Մաչերեւիչի խոսքով՝ «այդ համակարգը թույլ կտա արդյունավետորեն հակազդել «Իսկանդեր» համակարգերին:
Վարշավան պլանավորում է գործարկել ութ համալիրներ, առաջին Patriot-ները Լեհաստանին կմատակարարվեն մինչեւ 2022 թվականը: «Օպերատիվ պատրաստության հասնել սպասվում է 2023 թվականին»,- նշված է հռչակագրի տեքստում:
Մաչերեւիչն ընդգծել է, որ ավելի վաղ որոշում է ընդունվել Homar հրթիռների ձեռքբերման մասին: «Դա լիակատար անվտանգություն է ընձեռում ցանկացած թշնամու հանդեպ, որը կարող է սպառնալ Լեհաստանին,- հայտարարել է նա:- Լեհական բանակը կունենա ամենաարդիական համակարգ եւ կերաշխավորի լիակատար անվտանգություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: