«Ես սա հատուկ շեշտում եմ մեր մեծ բարեկամի համար, որին ուղերձ եմ ուղարկում, և որը, ասես, բութ լինի։ Տասն անգամ ասում ես, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը որևէ վտանգ չի պարունակում, բայց վախենում են, արա՛։ Այս համագործակցությունը ոչ ոքի դեմ ուղղված չէ, փոխլրացնող է»,- նկատեց նա
«Մենք ցանկանում ենք համագործակցել Ռուսաստանի հետ։ Գնահատելի կլիներ, եթե այս քննարկմանը մասնակցեր նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ ՌԴ-ի վերաբերմունքը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը»։
Սիրիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների և անմեղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի:
«Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին: Սա մնում է ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից: Այս իմաստով՝ համագործակցությունը Հայաստանի և մեր գործընկերների հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները, շատ կարևոր է»։
«Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դրա մասին են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը»։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ծովափերից մեկում հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներն ու սողանքները խլել են առնվազն 20 մարդու կյանք:
Թուրքիայից դեպի Միացյալ Նահանգներ թռչող ինքնաթիռների սրահներում հուլիսի 5-ից այլևս չի գործի խոշոր էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 5-ի երեկոյան կժամանի Լեհաստան:
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին գումարված հատուկ ժողովի արդյունքում կազմվել է Նախաձեռնող խումբը, որը պետք է զբաղվի պատրիարքական ընտրությունների կազմակերպման աշխատանքներով:
Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին:
Հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։
Ճապոնական ծովի արևմտյան ափին բնակվող 19 հազար 700 մարդ տեղացող հորդառատ անձրևների պատճառով ստացել է շտապ տարհանվելու հրահանգ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա լարումներից և կորուստներից խուսափելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս մասին հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական սադրանքի հետևանքով իրադրության լարման վերաբերյալ հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են Կատարի պատասխանը ներկայացված վերջնագրին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.:
ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունները:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետեւ ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում։
Շփման գծում հայկական կողմի «լայնամասշտաբ սադրանքի հետեւանքով սպանվել են» Ալխանլը գյուղի երկու բնակիչներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ազգընտիրներին ևս երկու տանջալից օրեր են սպասվում, հուլիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր։
Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը որևէ ռազմավարական նպատակի չի հասել. «Պարզապես ամեն անգամ օգտագործում են տարբեր զինատեսակներ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ իրենք ահաբեկիչներ են»։
Բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա շարժական գույքը` պաշտոնը ստանձնելուօրվա դրությամբ. Գագիկ Ծառուկյանը, ընդհանուր առմամբ, ունի 12 հատ ավտոմեքենա: Դրանք են՝ BMW X5, Toyota Land Cruiser Prado, Jeep Wrangler, Rolls-royce Phantom 6.7, Nissan Patrol 3.0, Rolls-royce Phantom, Range Rover Sport 4.4, Toyota Land Cruiser, Toyota Land Cruiser 200, Toyota Tundra, Mercedes-Benz AMG, Bentley Bentayga:
«Ռուսաստանի քայլերն ինձ վաղուց չեն զարմացնում. կարճաժամկետ տնտեսական շահերը գերակայում են անվտանգության երկարաժամկետ շահերի հանդեպ»:
«Դժբախտաբար, այս խնդիրը էլ ավելի է երկփեղկում հանրությանը, քաղաքական առումով: Ընտրությունը շատ պարզ է: Կամ մենք հրաժարվում ենք ձախողված օրենքից ու փոխարինում այն բարեփոխումների ենթարկված նոր օրենքով, կամ էլ` Օբամաքեյրը շարունակում է ձախողվել՝ վնաս հասցնելով միլիոնավոր մարդկանց», – հայտարարել է հանրապետական սենատոր Կորբինը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը հրաժարական է տվել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունի:
Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հիմնված է բավականին պարզ մի գաղափարի վրա, այն է ՝ Մարդկանց իրավունքները տրվում են ոչ թե նահանգների, այլ՝ արարչի կողմից, և միայն այդ ժամանակ մարդիկ իրավունք են շնորհում կառավարությանը:
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում հնարավոր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար»:
«Չի բացառվում, որ դա ապատեղեկատվություն լինի: Բայց ասեմ, որ Արցախի օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ: Եվ չի բացառվում, որ Ստամբուլից ևս ինչ-որ չվերթներ լինեն: Օրինակ, Երևանից Լիբանան, Փարիզ, Երևանից Գերմանիա, Ավստրիա և այլն, բոլոր չվերթները իրականացվում են Թուրքիայի տարածքով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է սա շահարկենք»: