Բաքուն արգելափակել է armradio.am և razm.info կայքերը

Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:

«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար եւ ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն եւ սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Իսկ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե սխալվում եմ, բայց Ադրբեջանից օգտատերերը հայտնում են, որ իրենց համար հասանելի չեն Razm.Info-ի ու Հայաստանի Հանրային ռադիոյի կայքերը։ Դե, Ռազմը պարզ է, թե ինչու են փակել, իսկ Հանրային ռադիոն, ենթադրում եմ, ադրբեջաներենով նորությունների բաժնի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31