Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնելու «թշնամական վարչակարգերի աջակցությունը». Թրամփ

Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում եւ աջակցում է թշնամական վարչակարգերին: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում։

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնելու իր ապակայունացնող գործուենությունն Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան եւ Իրանը, եւ դրա փոխարեն միանալու պատասխանատու ազգերի հանրկացությանն ընդհանուր թշնամիների դեմ մեր պայքարում եւ ի պաշտպանություն բուն քաղաքակրթության»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Նա այցով գտնվում է Լեհաստանում Գերմանիայի Համբուրգում Քսանի խմբի գագագաթնաժողովին (հուլիսի 7 – 8-ը) Եվրոպա կատարած ուեւորության շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31