Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզում հորդառատ անձրևների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 22-ի:
Հարցին` արդյոք այս պայմաններում կկայանա՞ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, Է. Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ԱԳ նախարարների, թե՛ ամենաբարձր մակարդակով»: Նա հիշեցրեց, որ հանդիպումը նախատեսվում է հուլիսին:
Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG) հրամանատար Սիփան Հեմոն հայտարարել է, որ ստեղծված պայմաններում հնարավոր է իսկական հակամարտություն սկսվի թուրքական կողմի հետ:
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Ի
ԿԺԴՀ-ում անցկացված «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձարկումը վկայում է երկրի պաշտպանական արդյունաբերության անսահմանափակ հնարավորությունների մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւոր է համարում, որ Համբուրգում G20-ի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ տեղի ունենա կարծիքների «լավ փոխանակում» երկու երկրների միջեւ հարաբերությունների առթիվ:
«Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, ԼՂՀ կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը»։
Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդարձակ հարցազրույց է տվել լիտվական Bernardinai.lt լրատվական կայքին՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը: – Պարոն դեսպան, մեր մամուլում Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեղեկատվությունը շատ հատվածային է և մեծամասամբ ղարաբաղյան հակամարտության մասին: Անգամ սկանդալ տեղի ունեցավ, երբ ինչ-որ մեկը ինտերնետում հրապարակեց երկու լիտվացի դիվանագետների քննարկումներըշն […]
«Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։
«Որպես այդպիսին՝ այո՛, Սահմանադրությունը համապատասխան նախադրյալներ տալիս է, եթե մենք վերցնենք ցանկացած ժողովրդավարական ուղի բռնած պետություն և նրանց սահմանադրությունն ընթերցենք, ըստ էության՝ դրանք բոլորն առաջարկում են պետությանն ու հասարակությանը իդեալականին մոտ մոդել։ Ընդամենը իշխանությունները և հասարակությունը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և ձգտեն մոտենալ այդ իդեալական մոդելին»։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրի հարցերին, հայտարարել է, որ Ադրբեջանի` հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ադրբեջանական կողմի վարքագիծը՝ մահացած երեխայի լուսանկարների տիրաժավորման ու շահարկման հետ կապված, համարում է էթիկայի նորմերի կոպիտ խախտում:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը թողարկել է հուշադրամ հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ:
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չեղյալ է համարել հուլիսի 8-ին Համբուրգում կայանալիք համերգն այդ քաղաքում անցկացվող G-20 երկրների գագաթնաժողովի պատճառով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան, արգելելով իրեն ելույթ ունենալ այդ երկրում, ինքնասպանություն է գործել: Այս մասին Էրդողանը խոսել է գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում:
Ռուսական «Գազպրոմ»-ը և Հունգարիան ստորագրել են համաձայնագիր «Թուրքական հոսք» գազատարով այդ երկիր գազ փոադրելու վերաբերյալ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հուլիսի 5-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Համբուրգում կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովից առաջ հանդիպում կունենան:
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 անդամի, ովքեր հարձակում են ծրագրել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի ժամանակ:
Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նախապատրաստված ահաբեկչությունը:
«Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Համգուրգում կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովի ժամանակ ծրագրում են քննարկել փոխգործակցությունը Սիրիայի հարցով:
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ «Ինտերպոլ»-ը փակել է իր տվյալների բազան Թուրքիայի համար այն բանից հետո, ինչ պաշտոնական Անկարան փորձել է այնտեղ մուտքագրել միանգամից 60 հազար մարդու անուն, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու ու երկրում ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Արդյո՞ք ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չէր նպաստում ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։ Նպաստում էր, բայց ի՞նչ տեղի ունեցավ. օգտագործվեց միջազգային կազմակերպությունների կանոնակարգ-օրենքի հնարավորությունը, և երևանյան գրասենյակը փակվեց»։
Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են այն փաստը, որ խտրականություն են դրսևորում այդ երկիր այցելող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ կամ հայկական ծագում:
Ամրապնդելով պետականության հիմքերը, մարդուն, նրա իրավունքները եւ ազատությունները հռչակելով բարձրագույն արժեք` Սահմանադրությունն ամրագրել է բոլորիս ձգտումը` ապրել արդար եւ իրավական պետության մեջ: Ավելի քան 20 տարվա ընթացքում հիմնական օրենքի, այնուհետեւ դրանում կատարված փոփոխությունների ընդունմամբ սահմանադրական նորմերը որպես ուղենիշներ հիմնավորապես հաստատվել են պետական շինարարության մեջ եւ մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Մանչեսթերի օդանավակայանի անվտանգության ծառայությունն իրականացնում է ուղևորների տարհանում երրորդ տերմինալից: