
Ահաբեկիչները Սիրիայում քիմիական զենքով սադրանքներ են պատրաստում ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար

Սիրիացի ահաբեկիչներն Արեւելյան Գուտայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ըստ առկա տեղեկատվության՝ սիրիական ահաբեկչական խմբավորումները պլանավորում են բեմադրական սադրանքներ՝ քիմիական թունավոր նյութերի օգտագործմամբ՝ սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար,- ասել է նա:- Ակցիաները մեծ հավանականությամբ կանցկացվեն Սիրիայի իշխանությունների համար անմատչելի բնակավայրում, որոնցից մեկն ընդդիմադիր միջատարծքն է Արեւելյան Գուտայում, որտեղ ավելի վաղ քիմիական թունավոր նյութեր են տեղ հասցվել», -հաղորդել է ՏԱՍՍ-ը: