«Պաշտոնապես գրեթե ասվեց, որ երեխայի մահը բոլոր դեպքերում ցավալի լուր է։ Սա հատկապես ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանք է, անգամ բացատրելու կարիք չկա։ Նրանք օգտագործում են կենդանի վահան տրյուկը, որը վաղուց և շատ բանակների կողմից ընդունված բան է»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկեը հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Համբուրգում ընթացող G20-ի շրջանակում:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ:
Քսանի խմբի տասներկուերորդ գագաթնաժողովը պաշտոնապես մեկնարկել է: Ղեկավարները հավաքվել են առաջին աշխատանքային նիստին:
Եվրամիությունը հորդորել է հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարը եւ հետամուտ լինել հարցի քաղաքական կարգավորմանը: Սա մի բան է, որը միշտ հիշեցնում են ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եւ այստեղ, եւ Բաքվում: Մենք նաեւ կոչ ենք արել կողմերին շարժվել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում համաձայնեցված պարտավորությունների իրականացումը:
Դեսպանատան ավագ դիվանագետ պարոն Վուսալ Աբդուլաևը նոր էր կանգնեցրել մեքենան և արդեն ցանկանում էր դուրս գալ դրանից, երբ այն վտանգավոր հարված ստացավ ձախ կողմից՝ երթևեկությանը հակառակ շարժվող Նիսսան մեքենայից: Ինչպես հետագայում մեր գործընկերոջը բանավոր կերպով բացատրել էր վարորդը՝ ցուրտ եղանակի պատճառով նրա մարտկոցը շարքից դուրս էր եկել և նա չէր կարողացել գործի գցել շարժիչը: Այդ պատճառով էլ որոշել էր միայնակ ետ հրել մեքենան՝ շարժիչը գործի գցելու համար: Եվ քանի որ հրելուց մեքենայից դուրս էր եկել, չէր կարողացել կառավարել ընթացքն ու արդյունքում վնասել էր պարոն Աբդուլաևի մեքենան, երբ նա դեռ ներսում էր: Եթե մեր դիվանագետը մի քիչ շուտ դուրս գար մեքենայից, ապա հաստատապես կամ կզոհվեր, կամ էլ ծանր վնասվածքներ կստանար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ էհղել «քսանյակի»՝ Համբուրգում ընթացող գագաթնաժողովի մասնակիցներին, որտեղ նշել է համաշխարհային քաղաքականության գերակայությունները:
Համբուրգի, որտեղ այս օրերին տեղի է ունենում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, փողոցներում բողոքավորների հետ ընդհարումների ընթացքում վիրավորված ոստիկանների թիվը հուլիսի 7-ի առավոտյան հասել է 130-ի, կարգի 37 խախտողներ ձերբակալված են, հաղորդել է Welt թերթը։
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթնաժովում Վլադիմիր Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»:
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության նոր դեպքերի գրանցման առնչությամբ:
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Գաբրիել Գյոզալյանը հավանաբար կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից, հրաժարականի դիմում է ներկայացրել»:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է ադրբեջանական մի շարք կայքերում իր անունից տարածվող տեղեկությունը, թե հուլիսի 6-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինծառայող է զոհվել:
«Մենք վճռականորեն հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ բազմակողմանի առեւտրական համակարգը հիմնվի հստակ կանոնների վրա, լինի թափանցիկ, ոչ խտրական, բաց եւ ներառական, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում գործող կանոնների եւ պարտավորությունների իրագործման եւ ապահովման օգտին, եւ (մենք) չենք հանդուրժի հովանավորությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Քսանի խմբի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առաջին հանդիպմանն են հավաքվել գագաթնաժողովի շրջանակներում: Այն նվիրված է քաղաքական հարցերին, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին, ուստի դրված է «քսանի» գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս:
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ բովանդակությունը բաց թողնելով՝ որպես պետություն՝ ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ. «Ճի՞շտ եմ հասկանում, որ այս ոլորտում չունենք հստակ ռազմավարություն, որտեղ ընդգծված լինի մեր նպատակը, թե տվյալ բովանդակությունը եթեր տալով՝ ի՞նչ արդյունք են ուզում ստանալ»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշի այցը երկիր՝ մասնակցելու Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեկ ամյակի արարողություններին:
Թուրքական դատախազությունը որոշում է կայացրել յոթ օրով կալանավորել Ստամբուլում ձերբակալված մարդու իրավունքների պաշտպաններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում աշխարհի ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հուլիսի 7-ին պլանավորված հանդիպումներին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից եւ հերքում է դրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Զուգահեռաբար շաունակվում են 45-ամյա տղամարդու փնտրման աշխատանքները, որը ծով է մտել հուլիսի 3-ին, Բաթումիում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, որևէ արժեք չունեն:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի շտապում ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անել: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` դա անշնորհակալ գործ է և որևէ քննարկում դեռևս չի եղել 2018թ. «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիոն համագործակցության հուշագիր ստարագրելու շուրջ:
Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա։ Նրանք ցանկանում են գրավել թրամփների կամ նրա նմանների ուշադրությունն այդ գործընթացի վրա։ Ահա թե ինչ կարող է դա նշանակել։
Ըստ նրա` Սերժ Սարգսյանը թույլ չի տալիս, որ պաշտոնյաները չարաշահումներ անեն. «Երկրի նախագահը կյանքում թույլ կտա բան գողնա՞ն: Պաշտոնյաները բիզնես են անում, հարստանում են, ո՞նց են հարստանում»:
Չինաստանին հարավ-արևելքում գտնվող Նինսյան գավառում հեղեղումներից տուժել է բնակչության 56 տոկոսը՝ ավելի քան 815 հազար մարդ:
«Ռուսաստանն իրա պալիտիկան ունի, մենք մեր պալիտիկան: Հիմա ոնց որ ասես՝ մեր բաջանաղը լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք: Ռուսաստանը գերտերություն ա, բա ի՞նչ ես ուզում: Ռուսաստանը մենակ մեզի՞ ա թելադրում, միշտ էլ ուժեղի մոտ թույլը մեղավոր չի՞: Հիմա եթե Ռուսաստանի հետ թշնամի դարձանք, մեր վերջն ի՞նչ ա ըլնելու»:
«Ներկայումս չկան ո՛չ որոշակի օրակարգ, ո՛չ էլ որոշակի նպատակներ։ Պուտինը կարծես ինչ որ քայլերի է սպասում Թրամփից, իսկ Թրամփը չի կարողանում իր խնդիրները լուծել իր իսկ երկրի ներսում։ Եվ նա չգիտի ինչպես է ձեւավորելու իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք հարցը քննարկել են, իրենք դեմ են կատարողականին. «Չքվեարկելու մեջ որևէ հիմքեր չենք տեսնում։