
ԱՄՆ-ը կամրապնդի համագործակցությունը ՆԱՏՕ-ում՝ ի պատասխան ՌԴ-ի ապակայունացնող գործողությունների. Թրամփ

Միացյալ Նահանգները մտադիր է լիովին կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները: Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հուլիսի 6-ին՝ ելույթ ունենալով Վարշավայում հրավիրված մամուլի ասուլիսում՝ լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի հետ կայացած հանդիպումից հետո:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես Հյուսիսատլանտյան դաշինքի գծով գործընկերների հետ փոխգործակցությունը համարում է «չափազանց կարեւոր հակամարտությունների զսպման եւ մեծ տերությունների միջեւ պատերազմի կանխման համար»: ԱՄՆ-ը մտադիր է ՆԱՏՕ-ում շարունակել եւ ընդլայնել այդ համագործակցությունը, այդ թվում «ի պատասխան Ռուսաստանի գործողությունների եւ ապակայունացնող գործելակերի», հավաստել է Թրամփը:
ԱՄՆ-ի եւ Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակվել է Սպիտակ տան կայքում: