Մյուս պարգևատրվածը ևս պատահական մարդ չէ, Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերն անցած և Ռաքքա մեկնած բրիտանուհի Սալլի Ջոնսը ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն զինյալները նրան դա թույլ չեն տալիս:
Աստանայում սկսվել է Սիրիայում զինադադարի երաշխավորների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի աշխատանքային խմբի նիստը:
ԿԺԴՀ-ի կողմից հուլիսի 4-ի առավոտյան արձակված բալիստիկ հրթիռը թռել է շուրջ 40 րոպե եւ ընկել, հավանաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
Ասում են, թե այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միանշանակ չի ընդունվում նաև իշխանությունում, սակայն, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն այն կվավերացնի:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին:
Ճապոնիայի Նագասակի քաղաքում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվել է 43 ավիաչվերթ:
Իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից: Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած և այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները:
Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը:
Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին: Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է,որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա: Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով:
Ադրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին:
«2017թ. նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից»:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում 2 անձ է ձերբակալվել «օրենքով գող» լինելու մեղադրանքով։
Նիգերիայում «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման շուրջ 700 գրոհային հանձնվել է զինվորականներին:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին սոցիալական ցանցերում մահով են սպառնացել:
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:
Միջուկային զենքի միավորների ընդհանուր քանակությունը կրճատվում Է, մինչդեռ միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից:
Լոդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ սեպտեմբերի մատակարարման ապառնագրի արժեքն աճել է 0,5 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 49,01 դոլար, վկայում են սակարկությունների տվյալները։
Թուրքական «Evrensel» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Իգդիրի առևտրի պալատի նախագահ Քամիլ Արսլանը: Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ վերջին 3-4 տարում ծիրանի բերքն ավելացել է: Արսլանը նշել է, որ Իգդիրում ծիրանի բերքահավաքը և սպառումը շատ կարճ ժամանակահատվածում է կատարվում:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրել պետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ:
Նավթագազային ընկերությունների կոնսորցիումը, որտեղ Ֆրանսիայի Total-ին է պատկանում 50,1 տոկոսը, Չինաստանի CNPC-ին՝ 30 տոկոսը եւ Իրանի Petropars-ին՝ 19,9 տոկոսը, եւ Իրանը կնքել են Հարավային Փարս գազի՝ աշխարհում խոշորագույն հանքավայրի 11-րդ տեղամասի շահագործման պարտավորագիր:
Կատարի արաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հուլիսի 3-ին Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին է հանձնել Դոհայի պաշտոնական պատասխանը խզված հարաբերությունների վերականգնման համար արաբական երկրների պահանջների ցուցակին:
Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի և աքսեսուարների «Էլիավա» շուկայում 2500 քառակուսի մետր ընդգրկած հրդեհի մարմանը մասնակցել է շուրջ 150 հրշեջ-փրկարար:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 3-ին շարունակվել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են մի ամբողջ շարք երկկորղմ շփումներ:
Բելգիայում գործում է երկու հարյուր հիսունմեկ քրեական խմբավարում, հուլիսի 3-ին հաղորդել է Derniere Heure թերթը՝ վկայակոչելով ֆեդերալ ոստիկանության տվյալները։
«Իսկ դուք գիտե՞ք՝ 1 ժամ հետո մեզ հետ ի՞նչ է լինելու: Մենք ներկայացրել ենք հնգամյա ծրագիր կառավարության և մենք պատրաստ ենք իրականացնելու մեր ծրագիրը, ունենք բոլոր ուժերն ու պատկերացումներն այդ ծրագիրն իրականացնելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` մեկնաբանելով Կարեն Կարապետյանի վարչապետության շուրջ առկա անորոշությունը:
Գերմանիայի կառավարությունը ելնում է այն բանից, որ ավտոբուսի այն ուղեւորները, որոնք անհայտ կորած էին համարվում Բավարիայում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով, զոհվել են: