Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 13-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:
Կապված հունիսի 17-19-ը Ադրբեջանում կայանալիք «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի անցկացման հետ՝ Բաքվի կենտրոնական փողոցները փակ են լինելու տրանսպորտի երթևեկության համար, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին պատմել է այն մասին, թե որքան է հիասթափված Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ «օրինակելի հարաբերություններ» կառուցելու անհաջող փորձերից, գրում է Hurriyet Daily News-ը:
«Նժդեհը երբեք հակառուս չի եղել: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Նժդեհին ներկայացնել հակառուսական, գործիչ, չարաչար սխալվում են: Նժդեհը շատ լավ հարաբերություններ է ունեցել ռուսական մտավորականության ներկայացուցիչների հետ: Նա մեկ տարի ուսանել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, առաջին աշխարհամարտի տարիներին ցարական ռուսական բանակի մեջ մտնող հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարն էր: Նա 1916թ. ցարական հրամանատարության կողմից արժանացել է Գեորգիևյան խաչի»,- ասաց Է. Շարմազանովը:
Անկարան ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի բանաձևին պատասխանելու հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2015թ.առաջին անգամ ավելացրել են իրենց ռազմական բյուջեները 0,6 տոկոսով:
«Մեր ամոթն է, որ այսօր մեր երկրի կոռուպցիան աննախադեպ բարձր է, ինչը ցույց են տալիս նաև միջազգային կառույցներnairaի ուսումնասիրությունները: Խոսքը նաև պետական մակարդակի կոռուպցիայի մասին է, որը կոռոզիայի է ենթարկում պետական կառավարման համակարգը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` ամփոփելով կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մեկամսյակը:
Մարդու իրավունքները պետք է ուշադրության կենտրոնում լինեն հակամարտությունների կարգավորման ժամանակ, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) Դիդիե Բուրկհալտերը՝ ելույթ ունենալով Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի 32-րդ նստաշրջանում:
Կարծում եմ՝ Մոսկվայի նման արձագանքը մենք ենք թույլ տվել: Մենք այնքան շատ ենք թույլ տվել, որ Մոսկվան խառնվի մեր բոլոր գործերի մեջ, այդ թվում և՝ ներքին, որ արդեն իրեն իրավունք է վերապահում տալ գնահատական, թե ում արձանը կարելի է դնել, ումը՝ ոչ:
Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձեռքբերման նպատակով դեռ քննարկումներ կլինեն, որի ժամանակ ՀՀ իշխանությունը կասի, թե ինչ է զիջելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
2 մարդ է տուժել Թուրքիայի արևելյան Թունջելի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Օմար Մատինի՝ կիրակի գիշերը ԱՄՆ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում արյունալի ոճրագործություն իրականացրած հանցագործի կինը, լրագրողներին պատմել է, որ իր նախկին ամուսինը եղել է հոգեկան անհավասարակշռ վիճակում, ծեծել է իրեն ու արգելել զանգահարել հարազատներին, հայտնում է BBC-ն:
Հավատացեք ոչ ոք չի գա և ցավով չի ասի, որ պետք է իդեալական ընտրություններ անցկացնենք, բացառենք ընտրակեղծարարությունը և ապահովենք կատարյալ ընտրություններ: Եթե ոչ մենք մեզ չվստահենք չհավատանք: Այսօր երբ միջազգաին անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, մենք միայն մենք ենք պարտավոր կատարել ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ:
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում Խուան Դավիդ Վիլյեգաս-Էռնանդեսը գնդակահարել է իր կնոջն ու 4 դուստրերին, ինչից հետո դիմել է փախուստի, հայտնում է Associated Press-ը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր խիստ քննադատության է ենթարկել աշխարհում զենքի շրջանառության հետ կապված իրավիճակը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցները:
ԴԱԻՇ-ն ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային Pulse ակումբում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում են արմտյան լրատվամիջոցները:
Սպառազինությունների գնման ծավալը կտրուկ ավելացել է 2015թ., առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի հաշվին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով HIS ընկերության Global Defence Trade Report զեկույցին:
ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 13-ին տեղի ունեցավ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ինչպես հայտնում է APA-ն, հորդառատ անձրևը լրջորեն վնասել է Գեյչայի շրջանի տներն ու ցանքատարածությունները:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օպերացիա է անցկացրել Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչի հետևանքով սպանվել է 5 քուրդ ծայրահեղական:
ԱՄՆ դրոշը կբարձրացվի Փարիզի քաղաքապետարանի շինության վրա, քաղաքային խորհրդի նիստը կբացվի 1 րոպե լռությամբ, իսկ Էյֆելյան աշտարակը կներկվի ԱՄՆ դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) ողբերգության զոհերի, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը տարբեր խողովակներով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` նախագահների հանդիպումը հատկապես ու մասնավորապես Ռուսաստանում ու Ռուսաստանի հովանու ներքո անցկացնելու համար` դրանից բխող բոլոր ադրբեջանանպաստ հետևանքներով:
«Մենք դրա հետ կապված բազմիցս պատասխանել ենք, մենք հորդորել ենք, որ նրանք ավելի մանրամասն ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը, ով է Նժդեհը հայ ժողովրդի համար: Ես չեմ ուզում նորից օրինակներ բերել, թե ինչու Ռուսաստանը Կոլչակին կամ մյուսներին այդպես հերոսացրեց, և այլն»:
Հնդկաստանի զինված ուժերին պատկանող «ՄիԳ-27» կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեի նախագահ Փիթեր Մաուրերը հոռետեսորեն է գնահատում Սիրիայում խաղաղություն հաստատելու հեռանկարները: Նման տեսակետ նա հայտնել է երեկ շվեյցարական SonntagsBlick թերթին տված հարցազրույցում:
Նա վստահեցրեց, թե Ռուսաստանը ժամկետներ չի դրել համաձայնագրի վավերացման համար, և ՀՀ իշխանություններն են որոշում՝ ինչը երբ վավերացնել. «Մեր ժամկետները որոշում ենք մենք, ես խնդրում եմ այդ բանը մի քիչ հղկեք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք, մենք չենք շտապում, դուք եք շտապում: Այդ մասին որևէ քննարկում չի եղել, կքննարկենք, հանրության տեղյակ կպահենք»:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարական աշխատանքները, կարելի է ասել, ավարտվել են, քիչ բան է մնացել: Այս մասին ANS-ին տված հարցազրույցում ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը:
Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը: Պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թվի աճն է:
ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Նիստում պետք է քննարկվեր նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը, սակայն, հետաձգվել է: