ԹՐԻՓՓ-ն ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ  հայտարարեց, որ «Թրամփի ուղին» (TRIPP) դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։

«Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորն առաջին հերթին բանակն է: Եվ եթե դու ունես մարտունակ բանակ, դա ոչ թե պատերազմ սկսելու համար է, այլ՝  խաղաղության: Քո մարտունակ բանակը քո կշիռն է մեծացնում ուրիշների հետ հարաբերություններում:

Ինչքան բանակդ ավելի մարտունակ է, ինչքան տնտեսությունդ ավելի հզոր, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ կարող եք ունենալ, և այնքան իրենք են արժևորելու քո դերն այդ հարաբերություններում: Եթե դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, քո հետ ինչ ընկերություն անեն, միջազգային հարաբերություններում այդ սենտիմենտները չկան»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս