Բաժիններ՝

Ուկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծված. Ռուբիո

Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով բանակցություններում քննարկվող տարածքային հարցը դեռևս մնում է չլուծված: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Սենատում։

«Սա այն սահմանն է, որը մենք դեռևս պետք է հատենք. դա դեռևս բաց տեղ է», – ասել է նա։

Նրա խոսքով՝ ակտիվ աշխատանք է տարվում տարածքային հարցի շուրջ կողմերի դիրքորոշումները համաձայնեցնելու համար։

Պետքարտուղարը նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի երկկողմ ձևաչափով՝ ԱՄՆ հնարավոր մասնակցությամբ։ Սակայն այս դեպքում նա պարզաբանել է. բանակցություններին չեն մասնակցի ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կամ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Միևնույն ժամանակ, Ռուբիոյի խոսքով, կարգավորման հետ կապված իրավիճակը մնում է «շատ փոփոխական», այն արագորեն զարգանում է։

Սենատի լսումների ժամանակ Ռուբիոն ասել է, որ եվրոպական երկրները չեն կարողանա անվտանգության արդյունավետ երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, եթե դրանց չմասնակցի ԱՄՆ-ն։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը ԱՄԷ-ում պլանավորված է փետրվարի 1-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս