Բաժիններ՝

Շվեյցարիայի ԱԳՆ-ն մատնանշել է հակամարտությունների լուծման հարցում մարդու իրավունքների առաջնահերթությունը

Մարդու իրավունքները պետք է ուշադրության կենտրոնում լինեն հակամարտությունների կարգավորման ժամանակ, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) Դիդիե Բուրկհալտերը՝ ելույթ ունենալով Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի 32-րդ նստաշրջանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Այսօր իմ երկիրը՝ Շվեյցարիան, կոչ է անում համաշխարհային հանրությանը: Մենք կոչ ենք անում ամրապնդել մարդու իրավունքների, զարգացման, խաղաղության և անվտանգության միջև կապերը: Մենք կոչ ենք անում բարելավել Ժնևի և Նյու Յորքի, մարդու իրավունքների և անվտանգության միջև փոխադարձ կապերը: Այդկերպ մենք կարող ենք իրական առաջընթաց գրանցել պատերազմների և տառապանքների կանխարգելման ընդհանուր գործում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Շվեյցարիայի կոչը՝ «մարդու իրավունքները դնել հակամարտությունների կանխարգելման կենտրոնում», ներառում է 3 կոնկրետ միջոցառում:

Դա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջև համագործակցության ամրապնդումն է, հակամարտությունների կանխարգելման ռեժիմի ամրապնդումը հասանելի տեղեկատվության լավագույնս օգտագործմամբ, որը պետք է պարբերաբար ներկայացվի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի ճեպազրույցի տեսքով, ինչպես նաև մարդու իրավունքների լավագույնս ինտեգրում հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործունեությունում:
Բեռնի տվյալ առաջարկին արդեն հավանություն է տվել ՄԱԿ-ի 63 պետություն:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի 32-րդ նստաշրջանը մեկնարկել է այսօր: Այն կտևի մինչև հուլիսի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս