Բաժիններ՝

2015թ. ՆԱՏՕ-ի երկրներն առաջին անգամ ավելացրել են իրենց ռազմական բյուջեները

ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2015թ.առաջին անգամ ավելացրել են իրենց ռազմական բյուջեները 0,6 տոկոսով: Այս մասին այսօր հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում՝ հունիսի 14-15-ը կայանալիք դաշինքի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման նախօրեին: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Այսօր ես լավ լուր ունեմ: Սառը պատերազմի ավարտից ի վեր ՆԱՏՕ-ի երկրները 2105թ. առաջին անգամ ավելացրել են իրենց ռազմական բյուջեները 0,6%-ով: 2016թ. այդ թիվը կավելանա՝ հասնելով մինչև 1,5%-ի, ինչը մոտավորապես համապատասխանում է 3 միլիարդ դոլարի»,- ասել է նա: «Մենք վերջապես սկսել ենք շարժվել ճիշտ ուղղությամբ»,- կարծում է Ստոլտենբերգը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ում ստեղծվելու է գլխավոր քարտուղարի՝ հետախուզության հարցերով տեղակալի նոր պաշտոն:
Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի օրը կքննարկեն «բազմազգ 4 գումարտակի կազմի հարցը, որը ռոտացիոն սկզբունքով տեղակայվելու է Լեհաստանում և Բալթյան երկրներում»:

«Դա հստակ ազդանշան կլինի, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր ցանկացած դաշնակցի»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930