Հոկտեմբերի 15-16-ը Թբիլիսիում առաջին անգամ անցկացվում է «Մետաքսի ճանապարհ» ֆորումը, որը հրավիրվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, հայտնում է apsny.ge-ն:
Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը. Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց իր վճիռը, ըստ որի՝ թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն): Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթը»:
«Տարիներ շարունակ մենք համոզում ենք, ապացուցում ենք իրանական կողմին, որ Հայաստանը շատ լավ բիզնես հարթակ է թե՛ ԱՊՀ տարածք, թե՛ այսօր արդեն Եվրոպա ապրանքներ ու ծառայություններ անցկացնելու համար»:
Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ համակարգող խորհրդի նիստն արդյունավետ ընթացք է ունեցել՝ մասնակիցները կառուցողական մթնոլորտում կարողացել են քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից մինչ այժմ իրականացված համատեղ աշխատանքներն ու քննարկվող ոլորտում համագործակցության, գործողությունների համակարգման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:
Հարցին էլ՝ կարծում եք՝ Ա. Աբրահամյանը Ռուսաստանի՞, թե՞ Ս. Սարգսյանի դաբրոն է ստացել Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու համար, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որ Հայաստանում որևէ մի լուրջ իշխանության հավակնող Ռուսաստանի կողմից դաբրո չի ստանում, այլապես նրանք կհալածվեին: Ռուսաստանը շատ խանդոտ է, Հայաստանը համարում է իր ազդեցության գոտին»:
Իրանը ցուցադրել է հրթիռների արտադրության իր ստորերկրյա գործարանները: Լուսանկարները հրապարակված են FARS գործակալության կայքում:
Անկարայի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի, հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչ կառուցողական» է անվանել այն, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը, որը ցանկանում էր քննարկել Սիրիայում համագործակցությանն առնչվող հարցեր, սակայն հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես բաց է երկխոսության համար:
Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովին:
«Համաձայնություններ ունենք երկու պետությունների միջև, սպասում ենք, որ մեզ աջակցեն, որովհետև մեր ընկերությունը սեփական է և կարիք կա, որ երկու երկրների՝ թե՛ իրանական, թե՛ հայկական կառավարություններն էլ աջակցեն: Մենք հովանավորներ ունենք դրսից ներդրումների համար, ուզում ենք, որ օրենքներով օգնեն մեզ, որ կարողանանք ծրագիրն իրականացնել»:
Դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,576,209.5 հազար դրամ: Որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում:
Սիրիայի կառավարական բանակն այսօր Հոմս նահանգի հյուսիսում ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ ռազմական օպերացիայի, RIA Novosti-ն՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
«Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների և տարբեր ոլորտներում համագործակցության համար՝ օդային հաղորդակցության, տրանսպորտի, գյուղատնտեսության, անասնապահության, հիդրոէներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքերի, նավթի, գազի և այլ ոլորտներում: Դա շատ գրավիչ է մասնավոր սեկտորի համար և շատ մատչելի են այդ ոլոտները»,- ասաց Հ. Չիթչանը:
Ադրբեջանի իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն երկրում կրոնական ազատությունների հաստատման նպատակով, ասված է Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Զեկույցում ներկայացված են կրոնական ազատությունների ապահովման հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ը հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ:
Եկեղեցու հավատացյալները մի քանի ժամ ծեծել են երկու պատանիների Նյու Յորք նահանգի Նյու Հարթֆորդ քաղաքի եկեղեցում՝ նրանց ստիպելով խոստովանություն անել:
Հիմա մեզ մոտ ձեւավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք, որպեսզի սա անցնի։ Քանի որ չի ստացվում միասին նստել, հարցեր քննարկել, միասին դիրքորոշումներ ձեւավորել, երեւի ինչ-որ ժամանակ կանցնի, ամեն ինչ կհարթվի։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում։
«Տո դուք գիտեք, ես ի՛նչ տղա եմ, ես իմ երկրում «պերվի կրուգ» եմ ֆռում, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարների հետ գործ-մործ եմ անում, Բարաք Հուսեյնովիչն ինձ անձամբ է հանձնարարականներ տալիս, 17 երկրում ինձ մեդալներ են տվել: Դուք չեք էլ պատկերացնում, թե որտեղ ի՛նչ փողեր, ի՛նչ բիզնեսներ ունեմ ես»:
Արտգործնախարարները կքննարկեն բազմապլանային համագործակցության հետագա զարգացման խնդիրներն ու ԱՊՀ շրջանակում արտաքին քաղաքական կոորդինացիայի խորացման հարցերը:
Անկարայի դատարանը երեկ որոշում է կայացրել արգելել թուրքական ԶԼՄ-ներին տեղեկություններ հրապարակել շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին:
Երուսաղեմում դարձյալ մի քանի հարձակում է տեղի ունեցել իսրայելցիների վրա, չնայած այն բանին, որ իսրայելական ոստիկանությունը բանակի օգնությամբ սկսել է Արևելյան Երուսաղեմի որոշ շրջաններում ուժեղ հսկողություն իրականացնել պաղեստինցիների իրականացրած հարձակումներից հետո:
«168 Ժամի» հիշեցմանն ի պատասխան, թե` մի անգամ հայտարարել եք, որ ռուս եք, Ա.Աբրահամյանը կրկնեց. «Այո, իհարկե, ես ռուս եմ: Բա, որովհետև, եթե ՌԴ-ում ապրում եմգ գիտե՞ք՝ ինչ ա նշանակում` ռուս: Դուք գիտե՞ք դա ինչ ա: Էսօր Ռուսաստանում եթե ես դուրս եմ գալիս, գալիս եմ Ամերիկա Ռուսաստանից, ինձ ընդունում են` որպես ՌԴ քաղաքացի, ասենք, իրանք ասում են՝ մեր ռուս հյուրը: Ռուս արդեն դա չի նշանակում, ասենք, ինչ-որ ազգություն, դա ոնց որ` ամերիկացի: Ես հայ եմ, հպարտանում եմ իմ հայությամբ»:
Ինչպես ժողովուրդն է ասում` «Հաչան շունը կծան չի լինում…»: Բայց մենք սպասում ենք, պատերազմ չենք ուզում, բայց սպասում ենք… Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով ով է, ով ինչի է ընդունակ…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Նվազագույնը երկու մարդ է սպանվել, վեցը տուժել են Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, հայտնում է korrespondent.net-ը:
Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ գագաթաժողով, որը նվիրված կլինի Եվրոպա ներգաղթյալների հոսքին:
Երկու տարի առաջ ռուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները անընդհատ եւ համառորեն փորձում էին Հայաստանի քաղաքական օրակարգ մտցնել ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու հարցը: Բայց մոտ մեկամյա համառ փորձերից հետո տեսնելով, որ դա Հայաստանում մեծ հակազդեցություն է առաջացնում, այս թեման սկսեցին այլեւս չշոշափել:
Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Ադրբեջանական չինովնիկներին, մասնավորապես Նախագահ Ալիևին, պաշտպանության նախարար Հասանովին, ովքեր կոչ են անում խփել Ստեփանակերտից թռչող ինքնաթիռը, համապատասխան ձևով պետք է թույլ չտրվի թռնել եվրոպական այս կամ այն պետություն:
Նա մարդ է, որը երկու նախագահ ունի՝ առաջինն, իհարկե, Վլադիմիր Պուտինն է, եւ միայն երկրորդը` Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը նույնիսկ երկու ազգություն ունի` անձնագրով ռուս է, իսկ արտաքինով հայ: