Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930