Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին… Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ հեռախոսազրույց բացահայտեց
«Ես նույնիսկ այն ժամանակ մի անգամ զանգել եմ Հեյդար Ալիևին ու ասել եմ՝ որ մեծ ծրագիր ենք անում, անձամբ իմ գրասենյակից զանգահարեցի ու իրեն առաջարկեցի, որ բիտումը իրենցից առնենք»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտատարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մտածեցի, որ լավ քայլ է, կսկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել:
Ինքը ասաց՝ մի 2 օր կմտածեմ, հետ կզանգեմ: 2 օր հետո զանգեց ու ասաց, որ ճիշտ ես ասում, բայց մեր մոտ դա կարող է սխալ ընկալվի, եթե այդ գործարքին գնամ՝ շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ: Ես էլ իրեն ասեցի, որ Հայաստանում ինձ ավելի շատ պետք է քննադատեն, որովհետև մենք ենք առնում ու ձեր ապրանքին գումար տալիս:
Ասաց՝ գիտես, տրամադրությունները այստեղ ուրիշ են, դուք հաղթած կողմ եք, տրամադրություններն ուրիշ են: Սա իմ վերաբերմունքն էր տնտեսական համագործակցության վերաբերյալ»,- նշեց նա:
