Չպետք է բավարարվենք մեր 29,800-ով, քանի որ միայն 3 մլն հայ չենք, ունենք Սփյուռք, եկեղեցի. Քոչարյան
Հայաստանը մեծ սփյուռք ունեցող երկիր է, որը չպետք է սահմանափակվի 29.800 քառ. կմ-ով։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ դա չի նշանակում, թե Հայաստանն «աչք է դրել» այլ երկրների տարածքների վրա։
«Եթե չեմ սխալվում, այն ժամանակ ես նաև օրինակներ բերեցի երկրների, որոնք իրականում դարձել են «փոքր երկիր, մեծ խաղացող»։ Այսօր և՛ Էմիրություններն են այդպիսի երկիր, և՛ Սինգապուրն է, և՛ Կատարն է։ Հայաստանը մեծ սփյուռք ունեցող երկիր է և Հայաստանն իսկապես չպետք է սահմանափակվի իր 29.800 քառ. կմ-ով։
Սա չի նշանակում, որ դու աչք ես դրել այլ երկրների հողերի վրա։ Սա նշանակում է՝ հասկանում ես, որ դու միայն 3 մլն հայ չես այս հողի վրա, դու ունես սփյուռք, ունես հնարավորություններ, ունես Եկեղեցի, որը ցանցային բնույթ է կրում, բայց դու ավելի մեծ խաղացող, քան այսօր կաս, այդ հնարավորությունն ու ներուժը ունես։ Փորձիր այդ ներուժն իրացնել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Խոսքն այդ մասին է»,- պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
