Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ստանձնել է Օռլանդոյի արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ-ն ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային Pulse ակումբում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում են արմտյան լրատվամիջոցները:

«Աստված թույլ տվեց Օմար Մատինին՝ Ամերիկայում Խալիֆաթի զինվորներից մեկին, իրականացնել Օռլանդոյի հարձակումը՝ սպանելով ու վիրավորելով ավելի քան 100 մարդու»,- ԶԼՄ-ները մեջբերում են ԴԱԻՇ-ի ուղերձից հատված:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը Florida Pulse գիշերային ակումբում, որի այցելուները ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձինք են: Ոստիկանության տվյալով՝ հաստատությունում այդ ժամանակ եղել է մոտ 350 մարդ:

Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է: Տղամարդը 29-ամյա էթնիկ աֆղանցի Օմար Մատինն է, ում ծնողները ԱՄՆ են գաղթել Աֆղանստանից: Տղամարդը, ըստ СNN հեռուստաալիքի տեղեկությունների, ունեցել է թիկնապահ աշխատելու փորձ, զինված է եղել ինքնաձիգով ու ատրճանակով, որոնք ձեռք է բերել օրինական եղանակով:

Մատինը գնդակահարել է ակումբի՝ պատանդ վերցրած այցելուներին: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ջոկատի անդամները կոտրել են ակումբի դռները, գնդակահարել Մատինին ու ազատել շուրջ 30 այցելուի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս