«Ո՞վ չգիտի, որ մենաշնորհատերերի մի մասն ԱԺ-ում են նստած, մի քանիսն էլ ԱԺ-ից դուրս են»

«Մեր ամոթն է, որ այսօր մեր երկրի կոռուպցիան աննախադեպ բարձր է, ինչը ցույց են տալիս նաև միջազգային կառույցներnairaի ուսումնասիրությունները: Խոսքը նաև պետական մակարդակի կոռուպցիայի մասին է, որը կոռոզիայի է ենթարկում պետական կառավարման համակարգը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` ամփոփելով կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մեկամսյակը:

Ըստ նրա` եթե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներն արագ չեն երևա, ապա մենաշնորհների դեմ պայքարի համար ժամանակ պետք չէ, դրա պատասխանատու մարմինը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է: Ն.Զոհրաբյանը նշեց, որ, եթե իշխանության մոտ կա անվերադառնալիության կետին հասած լինելու գիտակցում, երբ այլևս հնարավոր չի լինի խոսել ներդրումների, բիզնես միջավայրի առողջացման մասին, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ.

«Մենաշնորհի դեմ պայքարը ժամանակի խնդիր չէ, ո՞վ չգիտի, որ մենաշնորհատերերի մի մասն ԱԺ-ում են նստած, մի քանիսն էլ ԱԺ-ից դուրս են: Ո՞վ չգիտեր շաքարավազի, բանանի, բենզինի և մի շարք այլ ապրանքատեսակների մենաշնորհների մասին»:

Ն.Զոհրաբյանի կարծիքով` համատարած ապատիա կա քաղաքական ուժերի և գործընթացների հանդեպ, եթե անընդհատ ՀՀ քաղաքացուն խաբում են, վստահության լիմիտը սպառվում է, իսկ ցանկության դեպքում բավարար է միայն մեկ հայտարարությունը` բոլորը կարող են ներկրել շաքարավազ: Նա «անհասկանալի» համարեց էկոնոմիկայի նախարարի տրամադրություններ շոշափող հայտարարությունը` որոշ ապրանքների ներկրումների վրա պետական մենաշնորհ սահմանելու մասին: Նա նշեց, որ պետական գնումների ցանկում էկզոտիկ հայտարարություններ շատ կան, օրինակ` Մոդիլիանիի կտավների գնով՝ պատի պատառներ:

Կարդացեք նաև

«Կոռուպցիան այնպես է մետաստազներով ամբոջ համակարգը ախտահարել, որ դա միգուցե երկարատև պրոցես է: Սեպտեմբերին կառավարությունը պետք է ԱԺ բերի հակակոռուպցիոն փաթեթն ապօրինի հարստացման մասին: Բայց բոլորը ներկայացնում են իրենց հայտարարագրերը և բոլորը պապական հարուստ են, բայց ոչ մեկի նախնին կարծես թե Ռոկֆելլերի կամ Մանթաշովի ժառանգը չէ: Մենք գործ ունենք տոկոս տվող բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բոլորի միլիոնների դիմաց հայտարարագրերում գրած է փոխառություն»,- ասաց Ն.Զոհրաբյանը` հավելելով, որ կոռուպցիան այն հրեշն է, որին պետք է բռնել գլխից, պոչից բռնելը կամ ներքևից սկսելը խնդրի լուծում չէ:

Տեսանյութեր

Լրահոս