ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար. ԱՄՆ հետաքրքրությունն Իրանն է. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։

«Այս ֆորմատով հայկական շահն այստեղ ընդհանրապես չի երևում: Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ՝ կիսակողմ, նույնիսկ կիսակողմ էլ չի: Տրանզիտային ուղիներն ունեն երկու գործոն. Առաջին՝ աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով կոնտրոլի տակ է պահում, և երկրորդը տնտեսական գործոնն է: Հիմա ԱՄՆ-ին տալ այդ բաժնեմասը՝ ազդեցությունը, նշանակում է, որ աշխարհաքաղաքական գործոնը զրոյացվել է, բայց նաև տնտեսականն է գրեթե զրոյացվել»,- ասաց նա և վերաձևակերպեց իր ավելի վաղ հնչեցրած միտքը:

«ԹՐԻՓՓ-ը պետք է մեծանա, կարող է լինել 2 ԹՐԻՓՓ: ԹՐԻՓՓ 1-ը՝ Մեղրիի հատված, ԹՐԻՓՓ 2-ը՝ Նախիջևանի հատված: Միգուցե դա ավելի հեշտ է կազմակերպչական առումով ձևավորել, բայց բովանդակությունն ու կարգավորումները նույնն են լինելու, որ չստացվի՝ հայ-ամերիկյան պրոյեկտը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար պրոյեկտ է, այլ ոչ թե Հայաստանի համար:

Ես հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու է այս ծրագիրը «բրթել» առաջ, և, անկեղծ ասած, չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահը: Միգուցե այս անկյան տակ նայենք. Միացյալ Նահանգներ-Հայաստան, Միացյալ Նահանգներ-Ադրբեջան ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է Միացյալ Նահանգների ամբողջ արտաքին առևտրի ծավալի մոտավորապես 0.004 տոկոսը, սա ոչինչ է:

Կարդացեք նաև

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունի, և այս հետաքրքրությունը կապված է մեկ հանգամանքի հետ՝ Իրան, Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ, ուրիշ բացատրություն չկա: Շատ եմ փորձել լարել իմ երևակայությունը՝ գտնելու համար ինչ-որ բան, բայց չկա: Եվ այստեղ ես տեսնում եմ, իհարկե, Իսրայելի դերակատարությունը, որովհետև Իրան-ԱՄՆ հարաբերությունները մեծապես կախված են Իսրայելի քաղաքականությունից: Հայաստանն այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս