«Ինձ համար հասկանալի է, որ Արեւմատքից, օվկիանոսից այն կողմ գտնվող երկրից բավականին գումարներ են ներհոսում եւ որոշ գործընկերներ գոյատեւում են, պահում են իրենց ընտանիքը եւ գումարներ են աշխատում։ Բայց երեկ ես այս դահլիճում զգացի նավթադոլարների հոտ։ Կարծես թե ֆինանսավորման ուղղությունները փոխվել են եւ այդտեղից են ֆինանսավորում ստանում»։
Երբեմն ինձ հարցնում են՝ իսկ ի՞նչ մասնակցություն պետք է ունենան հայ լրագրողները Ադրբեջանի (կամ Թուրքիայի) հետ շարունակվող տեղեկատվական պատերազմին: Իմ պատասխանն է՝ ոչ մի: Ոչ մի լրագրող չպիտի մասնակցի ոչ մի պատերազմի:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիմել է նամակով` խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցում իրադրության վատթարացման առնչությամբ:
Էստոնական Estonian Air ավիափոխադրողը դադարեցնում է չվերթեր իրականացնել Տալլին-Մոսկվա ուղղությամբ: Ինչպես ասվում է ավիաընկերության կայքում, հոկտեմբերի 26-ից ուղևորներին այդ ուղղությամբ կտեղափոխի ռուսական «Աերոֆլոտը» կոդշերինգային համաձայնագրի շրջանակում:
Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ վեհաժողովի ընթացքում երեկ կայացվել է անսպասելի որոշում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա ընդամենը մեկ տարի առաջ էր նշանակվել այդ բարձր դիվանագիտական պաշտոնում, որն, իհարկե, նրա՝ վարչապետական աթոռից զրկվելուց հետո շատերի մոտ ընկալվում էր իբրև «պատվավոր աքսոր»։
ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կստանձնի Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը վարելիս:
Արա Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց ՕԵԿ-ին աջակցելու գաղափարից և հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Ո՞ւմ համար է նա կուսակցություն ստեղծում և հարթում դեպի իշխանության տանող ճանապարհը՝ ինքը չունենալով իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք։
ԱՄՆ-ը դատապարտել է վերջերս Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումները՝ այն անվանելով ՄԱԿ-ի պատժամիջոցների ուղղակի խախտում ու իր միջազգային պարտավորությունների չկատարում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովը հոկտեմբերի 14-ին այցելել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Սալյանի շրջանի Խըդըրլը ավանում տեղակայված կարգապահական բնույթի զորամաս:
Հունգարիան փակել է սահմանը Խորվաթիայի հետ, որպեսզի կասեցնի փախստականների հոսքը:
Շվեդիայի իշխանությունները բացել են աշխարհում առաջին հիվանդանոցը, որը նախատեսված է սեքսուալ հանցագործություններից տուժած տղամարդկանց համար, գրում է շվեդական Local պարբերականը:
«Հայաստանը, կարծում եմ, արդեն վաղուց պատրաստվում է հնարավոր պատերազմի, քանի որ Հայաստանին չհաջողվեց վերջին 20 տարիների ընթացքում բանակցությունների միջոցով միջազգային իրավունքով ամրագրել 1990-ականների սկզբին ունեցած իր ռազմական հաջողությունները»:
Հայաստանը յուրահատուկ երկիր է, հայ ժողովուրդն էլ՝ աշխարհի ամենայուրահատուկ ժողովուրդը: Այստեղ՝ Հայաստանում, և Հայաստանից դուրս՝ աշխարհում, հայերն իրենց հանապազօրյա կյանքով ու գործունեությամբ ապացուցում են ժողովրդական իմաստնություններն ու բանահյուսական դարձվածքները: «Տաշած քարը գետնին չի մնա», «Կարմիր կովը կաշին չի փոխում», և այլն:
«Աբսուրդի հավասար հայտարարություն եմ դա համարում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այսօր տարածած հայտարարության մասին, թե՝ «սահմանադրական հանրաքվեի սկսված գործընթացը կմնա ապօրինի, և նրա արդյունքներն այս գլխից՝ անվավեր, քանի դեռ Գագիկ Հարությունյանը հրաժարական չի տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից»՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո: Սակայն մտահոգիչ է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը, որը հանգեցնում է լարվածության աճի եւ շփման գծում նոր զոհերի:
«Որպես պատմաբան՝ կարող եմ ասել, Հայաստանի պատմությունը եվրոպական ժողովրդի պատմություն է: Ես կարծում եմ, որ այս պահին, երբ ԵՄ-ն ստորագրել է շատուշատ համաձայնագրեր տարբեր մայրցամաքների երկրների հետ, հատկապես մենք պետք է ամուր հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ»:
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի քաղաքական կյանքում, մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների գործընթացի տեսքով, առնվազն մի քանի տարիների նախապատմություն ունի և թելադրված չէ իրավիճակային դրդապատճառներով, ինչպես փորձում են ներկայացնել շատերը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բազմիցս հայտարարել են հակամարտությունը կարգավորելու, վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու իրենց ձգտման մասին, սակայն վերջին շրջանում ակնհայտ է հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված հակամարտության ակտիվացումը հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, հրթիռային կայանների օգտագործմամբ:
Անօդաչու թռչող սարքը, որը Թուրքիան խոցել էր Սիրիայի հետ սահմանին, եղել է ռուսական արտադրության: Ինչպես հայտնում է Haberturk-ը, թուրքական ռազմաօդային ուժերը խփել են «Օռլան-10»:
Top Film Distribution վարձութային ընկերությունը սնանկության հայց է ստացել դերասան Միխայիլ Գալուստյանի NG Production պրոդյուսերական ընկերությունից, գրում է «Կոմերսանտը»:
Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, երկրի մշակույթի նախկին նախարար Օմիր Չելիկը քննադատել է Թուրքիայի ու Եվրամիության միջև պայմանավորվածությունները մասնավորապես Եվրոպա ներգաղթյալների հոսքի սահմանափակման մասին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան:
Ղազախստանում կայացած Եվրասիական միության գագաթաժողովի ժամանակ, որին նախագահների մակարդակով մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը, որոշվել է, որ Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ռուս Վիկտոր Խրիստենկոյին փոխարինելու է Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում այսօր, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:
Թուրքիան հրապարակել է Սիրիայի սահմանին խոցած անօդաչու սարքի լուսանկարները:
Սիրիայի Դեր Էլ Զոր նահանգում անհայտ ինքնաթիռների կողմից ռմբակոծությունների ժամանակ երեխաների հետ երկու ադրբեջանցի ընտանիք է զոհվել:
Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 17-21-ը մեկնելու է Ժնեւ (Շվեյցարիա):
Թուրքիայի ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին ոչ թե ինքնաթիռ, այլ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խփել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել ու խփել են չճանաչված ինքնաթիռ, որը հատել էր երկրի օդային տիրույթը Սիրիայի կողմից:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության իրականացրած հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով ձերբակալվել են 5 ադրբեջանցիներ, ովքեր կռվել են Սիրիայում ու Իրաքում գործունեություն ծավալող անօրինական զինված խմբավորումների շարքերում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: