ԱՄՆ-ում տղամարդը տեսագրել է իր կնոջ և 4 դուստրերի գնդակահարությունը
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում Խուան Դավիդ Վիլյեգաս-Էռնանդեսը գնդակահարել է իր կնոջն ու 4 դուստրերին, ինչից հետո դիմել է փախուստի, հայտնում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդը տեսագրել է իր ընտանիքի սպանությունը, ինչից հետո հեռացել է անհայտ ուղղությամբ իր ավտոմեքենայով:
Զոհերի մարմինները հայտնաբերել է ընտանիքի ազգականը, որը եկել էր նրանց տեսակցելու: Կինը եղել է 34 տարեկան, աղջիկները՝ 3,7, 11 և 14 տարեկան: