Քյոռփա հալովդ ի՞նչ ես մտնում երկուսի արանքը, Մակրոնի խելքին էր ընկել. Քոչարյան

Հայաստանը, չգիտեմ ինչու, ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ անպայման պետք է լինի հակասություն, որտեղ անպայման մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունների փչացման արդյունքում։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին։

«Հիշեցնեմ, որ 2018-20 թվականներին այնպիսի հակաթուրքական հայտարարություններ էր անում Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի ղեկավար չի արել։ Այդ ժամանակ բավական սրվել էին Մակրոն-Էրդողան հարաբերությունները։ Մակրոնը փորձում էր հակաթուրքական ոչ ֆորմալ դաշինք ձևավորել։ Այն ժամանակ Հայաստանը միացել է այդ խոսույթին։

Ես 10 տարի նախագահ եղած ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել։ Ինքը մտավ էդ պատմության մեջ։

Երևի Մակրոնը խրախուսեց, Մակրոնն էլ շաբաթը երկու անգամ կարծիք է փոխում։ Էս մեկն էլ նրա խելքին ընկավ, մտավ այդ պատմության մեջ։ Եվ սա է նաև պատճառներից մեկը, որ Ադրբեջանը «բայրաքթարներ» ստացավ և 2020 թվականի պատերազմում Թուրքիան անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին։

Քորփա հալովդ ի՞նչ ես մտել այդ հարաբերությունների արանքը, ինչ է թե՝ Մակրոնին դուր գա, որ Մակրոնը համբուրի, ուսին խփի։ Չի կարելի։ Հետևանքը սա է։ Եթե դու «Եռաբլուր»-ը եռապատկել ես ու խելքի չես եկել, նույն բանն ես անում ուրիշ ուղղություններով, սա է ամենից անընդունելին»,- ասաց Քոչարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս