«Ղարաբաղի շարժումը չշարունակելու գիծը մինչև վերջ տանելու եմ, համաձայն չեն՝ թող հեղափոխություն անեն». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ հայտարարեց, որ՝ «Ղարաբաղի շարժում այլևս չի լինելու»։

«Իմ Ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ»՝ ես էլ եմ այդ խոսույթն ունեցել, դա աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։

Կարծում եմ՝ այս թեման մենք մեկընդմիշտ պետք է փակենք, որովհետև մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորվել ենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է։ Ես էլ հայ ժողովրդին ուղիղ ու հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի, և ես՝ որպես ՀՀ վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և այդ գիծը տանելու եմ։ Եթե քաղաքացիները գտնում են, որ ես սխալ եմ, անհամաձայնություն ունեն այս քաղաքականության հետ՝ կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, շատ երկրներում վարչապետ չի եղել, որն իր երկրի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անեն։

Կարդացեք նաև

«Ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետևաբար՝ ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է։ Դա մի խոսույթ է, որն օգտագործվել է մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու՝ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս