Էյֆելյան աշտարակը կներկվի ԱՄՆ դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի ողբերգության զոհերի
ԱՄՆ դրոշը կբարձրացվի Փարիզի քաղաքապետարանի շինության վրա, քաղաքային խորհրդի նիստը կբացվի 1 րոպե լռությամբ, իսկ Էյֆելյան աշտարակը կներկվի ԱՄՆ դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) ողբերգության զոհերի, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը Florida Pulse գիշերային ակումբում, որի այցելուները ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող մարդիկ են: Ոստիկանության տվյալով՝ հաստատությունում այդ ժամանակ եղել է մոտ 350 մարդ:
Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է: Տղամարդը 29-ամյա էթնիկ աֆղանցի Օմար Մատինն է, ում ծնողները ԱՄՆ են գաղթել Աֆղանստանից: Տղամարդը, ըստ СNN հեռուստաալիքի տեղեկությունների, ունեցել է թիկնապահ աշխատելու փորձ, զինված է եղել ինքնաձիգով ու ատրճանակով, որոնք ձեռք է բերել օրինական եղանակով:
Մատինը գնդակահարել է ակումբի՝ պատանդ վերցրած այցելուներին: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ջոկատի անդամները կոտրել են ակումբի դռները, գնդակահարել Մատինին ու ազատել շուրջ 30 այցելուի: