Բաժիններ՝

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարական աշխատանքները Վրաստանում գրեթե ավարտվել են. «Ադրբեջանական երկաթուղիներ»

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարական աշխատանքները, կարելի է ասել, ավարտվել են, քիչ բան է մնացել: Այս մասին ANS-ին տված հարցազրույցում ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը:

Կապված ճանապարհի շինարարության ձգձգման հետ՝ նա ասել է, որ կան չափազանց շատ չնախատեսված աշխատանքներ, հավելյալ ծախսեր, աշխատանքն ընթանում է բարդ կլիմայական պայմաններում: «Իրականում, Վրաստանում, կարելի է ասել, որ աշխատանքներն ավարտվել են»,- հավելել է Գուրբանովը:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիայում աշխատանքն ավարտվել է 80%-ով: «Թուրքիայի համար այդ ճանապարհը, որը կազմում է 85 կմ, մեծ խնդիր չի հանդիսանում: Մնացել է վերին հատվածը և մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ, աշխատանքը կավարտեն ու մենք կկարողանանք բեռներ տեղափոխել դիզեային լոկոմոտիվներով»,- ասել է նա:

Վերջինս տեղեկացրել է, որ կապված նախագծի հետ՝ պլանավորվում է հանդիպում անցկացնել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս