ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ 5 տարի իրականացվող կեղծ քրեական հետապնդումն ավարտվել է արդարացմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ 5 տարի իրականացվող կեղծ քրեական հետապնդումն ավարտվել է արդարացմամբ։

Datalex տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Արա Մկրտչյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Դատախազությունն արդարացման դատավճիռը բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն այն հաստատվել է նաև Վճռաբեկ դատարանում։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քրեական հետապնդում հարուցող մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել արդարացված անձից։ Սակայն դատախազությունը հրաժարվում է ներողություն խնդրել Արա Մկրտչյանից։

Փաստորեն, դատախազությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգավորմամբ տարիներով հետապնդումներ է իրականացնում, այլև նեղ քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենք խախտելով ու ներողություն չխնդրելով արդարացված Արա Մկրտչյանից՝ փորձում է պարտակել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։

Տեսանյութեր

Լրահոս