Բացառիկ իրավիճակ է՝ ընդդիմությունը լուրջ դաշտ ունի համագործակցության համար. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում անդրադարձավ նաև ՀՀ ներքաղաքական կյանքին՝ նշելով, որ ունենք ունիկալ իրավիճակ:
«Ես չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություն, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցերը լինեն հետևյալ բովանդակության՝ Արարա՞տ, թե՞ Արագած։ Ընդհանրապես երբեք խոսք չի գնացել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին, երբեք խոսք չի գնացել Եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին: Իրավիճակն իսկապես ունիկալ է»,- նշեց նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ընդդիմության համար համագործակցության շուրջ բավականին լուրջ դաշտ կա թեզերի սինխրոնացման առումով, և հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է:
«Հիմա ունենք ունիկալ աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ խոսքն ուժի իրավունքի մասին է, այլ ուժի իրավունքի, և ուժն է միջազգային հարաբերություններում լեգիտիմացնում ամեն ինչ։ Եվ մյուս կողմից՝ ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ, բոլորս մտնում ենք նախընտրական շրջան։ Այս երկու ունիկալ իրավիճակներից մեկն աշխատում է իշխանության օգտին, մյուսը՝ ընդդիմության։ Թե ինչ արդյունք է լինելու, ցույց կտան ընտրությունները»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում
