ՀՀ իշխանությունը կասի` ինչ է զիջելու

Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձեռքբերման նպատակով դեռ քննարկումներ կլինեն, որի ժամանակ ՀՀ իշխանությունը կասի, թե ինչ է զիջելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա մատնանշեց, թե ԸՕ-ի շուրջ կոնսոլիդացիայի ձևավորման համար Սահմանադրությունը նախատեսում էր 3/5-րդ համաձայնություն, մինչդեռ օրենսգիրքն ընդունվել է 4/5-ով: Թեև, ընդգծեց նա, իր ցանկությունը 5/5-ն է:

«Ես կցանկանայի՞, որ ընդունվեր 5/5-ով, այո, կցանկանայի»,- ասաց Դ.Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ նույնականացման քարտերով ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովելու համար ֆինանսավորում գտնելու ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930