Այժմ ես եմ հավանական թեկնածուն, որը կգլխավորի մեր ցուցակը. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօր լրատվամիջոցներում հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դեռ ինքն է առավել հավանական թեկնածուն, որ կգլխավորի ցուցակը։
«Այսօրվա դրությամբ այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ՝ ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021-ին»,- պնդեց նա:
Իսկ թե ինչ ուժեր կլինեն նոր խորհրդարանում՝ Ռոբերտ Քոչարյանը զերծ մնաց անուններ հնչեցնելուց:
«Ես մեկ անգամ ասել եմ, որ արդեն կա ձևավորված երկու խոշոր միավոր, և լիքը մարդիկ ինձանից նեղացել են՝ ինչի երկուսը: Դրա համար այս անգամ զերծ կմնամ այդ կարգի հայտարարություններից»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
