Աշխարհում սպառազինությունների նոր մրցավազք է սկսվել. Global Defence Trade Report
Սպառազինությունների գնման ծավալը կտրուկ ավելացել է 2015թ., առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի հաշվին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով HIS ընկերության Global Defence Trade Report զեկույցին:
2015թ. զենքի և ռազմական տեխնիկայի գնման ծավալն աճել է 10 տոկոսով և հասել 65 միլիոն դոլարի սահմանագծին, ինչը 6,6 միլիարդ դոլարով ավելի է, քան 2014թ., գրում է Bloomberg-ը:
Englewood ընկերության տվյալով՝ դա վերջին 10 տարում ամենախոշոր ամենամյա աճն է: Բացի Էր-Ռիադից՝ սպառազինությունների գնման աճ են գրանցվել նաև Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում:
Սաուդյան Արաբիան 2015թ. գրեթե կրկնակի ավելացրել է գնումները՝ մինչև 9,3 մլրդ դոլար: Նման աճի պատճառը, ըստ Bloomberg-ի, հարևան Եմենում ծագած հակամարտությունն է, որտեղ Էր-Ռիադը ղեկավարում է ապստամբ հուսիների դեմ օպերացիան, ինչպես նաև Իրանի հետ կրոնական թշնամանքը:
Անցած տարի Սաուդյան Արաբիան գնել է սպառազինությունների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Eurofighter Typhoon և F-15 կործանիչները, Apache ուղղաթիռները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը, բարձր ճշգրտության տեսահսկման սարքերը, ասվում է IHS-ի զեկույցում:
Երկրորդ և երրորդ տեղերը, սպառազինությունների ներմուծման ծավալով, զբաղեցնում են Հնդկաստանն ու Ավստրալիան:
Զգալիորեն ավելացրել են սպառազինությունների գնումը Հարավչինական ծովի երկրները՝ Չինաստանին հակազդելու նպատակով: Սպառազինությունների գնումը 2013թ. համեմատ ավելացել է 71 տոկոսով: