ԱՄՆ-ը պետք է հասկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանի համար անթույլատրելի է քաոս առաջացնել Սիրիայում, հայտարարել է ԱՄՆ նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնը մյուս դեմոկրատների հետ հեռուստաբանավեճերի ժամանակ, ովքեր ևս պայքարում են ԱՄՆ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու համար:
ԴԱԻՇ-ի տրամադրության տակ հայտնված Toyota ամենագնացները Սիրիա են մատակարարվել ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Այո, իհարկե, ես ռուս եմ: Բա, որովհետև եթե Ռուսաստանում ապրում եմ… գիտե՞ք՝ ինչ ա նշանակում ռուս: Դուք գիտե՞ք դա ինչ ա: Էսօր Ռուսաստանում եթե ես դուրս եմ գալիս, գալիս եմ Ամերիկա Ռուսաստանից, ինձ ընդունում են որպես Ռուսաստանի քաղաքացի, ասենք, իրանք ասում են՝ մեր ռուս հյուրը: Ռուս արդեն դա չի նշանակում, ասենք, ինչ-որ ազգություն, դա ոնց որ ամերիկացի»:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր ԳԱԱ-ում հրավիրած մամուլի ասուլիսից անմիջապես հետո շտապում ՀՀ նախագահի նստավայր:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված այն օգնության հետ, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևին՝ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD):
Տոկիոն ու Թեհրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներդրումային համաձայնագրի շուրջ, որը, ինչպես սպասվում է, Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանի տնտեսությունում կհանգեցնի ճապոնական ներդրումների կտրուկ աճի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
168.am-ի հարցին՝ որքանո՞վ է դա իրատեսական, և արդյո՞ք դա իշխանություններին մտահոգվելու առիթ չի տալիս, Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Իրատեսական չեմ համարում, մտահոգիչ չէ: Եթե մտահոգիչ է, ուրեմն՝ այդ քաղաքական գործիչների համար, որոնք տապալում են իրենց քաղաքական ապագան: Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ իդեալական հնարավորություններ՝ նախագահական ընտրություններից ուղղակի ստանձնել կառուցողական, ինստիտուցիոնալ առումով կենսունակ ընդդիմության լիդերի դերակատարումը, նա հրաժարվեց այդ հնարավորությունից, նա փոշիացրեց ողջ քաղաքական կապիտալը, որն ուներ»:
Այս օրերին Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում վերջինս սուր քննադատություններ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Դեմիրթաշի ելույթն ունի տասնյակ հազարավոր դիտումներ ու լայնորեն քննարկվում է սոցցանցերում:
Իրանցի 1000 զինվոր է ուղարկվել Սիրիա ցամաքային օպերացիաների մասնակցելու նպատակով, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Դուշանբերի ծայրամասում գտնվող Արբոբխոթուն ավանում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որին զոհ է դարձել 4 մարդ, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Տաջիկստանի ՆԳՆ կայքը:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից ու ցուցաբերել քաղաքական կամք փոխզիջման հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Արա Աբրահամյանը, ի թիվս այլ «առաքինություների», նաև ազնիվ է, անսահման ու անթույլատրելիության աստիճանի ազնիվ: «Պուտինն ինձ հանձնարարություններ ա տալիս, ես կատարում եմ», «Պուտինը միշտ ճիշտ ա»,- սրանք մեջբերումներ են Արա Աբրահամյանի ասուլիսից:
Ադրբեջանն ու Իրանը մինչև 2016 թվականը պլանավորում են ավարտել իրենց երկաթուղային ճանապարհների միացման աշխատանքները:
Ա.Աբրահամյանը նաև նշեց, որ լավ ծանոթ է Գագիկ Ծառուկյանի փորձին: Իսկ թե ինչո՞վ է տարբերվում Ծառուկյանից, Ա.Աբրահամյանն այդպես էլ հստակ չպատասխանեց:
Նա մեծ անդրադարձ կատարեց իր անցյալին, թե ինչպես է Մալիշկայից ՌԴ հասել, աշխատել, թե ինչ մեծ ամբիցիաներ ունի: Սակայն, Աբրահամյանի խոսքով, ինքը գիտակցում է նաև, որ չի կարող դառնալ ո՛չ ՀՀ նախագահ, ո՛չ էլ ՀՀ վարչապետ, քանի որ օրենսդրությամբ պահանջվող ժամանակաշրջանում մշտապես չի բնակվել ՀՀ-ում: Միաժամանակ նա նշեց, թե «դաբրոն» ստանալու է Մալիշկայի ժողովրդից»:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում որ մեծ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան Փալմ-Սփրինգս քաղաքում:
Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են Meydan TV ինտերնետ-ռեսուրսի խմբագիր ու հեղինակ Գյունել Մովլուդի եղբայրները՝ Վեքիլ ու Ռաջի Իմանովները:
Որեւէ անակնալ չի եղել, այդ թվում՝ Վիլնյուսի գագաթնաժողովում, 2013թ. սեպտեմբերից սկսած մենք պարզ, հստակ եւ հասկանալի ձեւով մեկնաբանել ենք մեր գործողությունները։ Դրանք բացառապես Հայաստանի շահերից բխող գործողություններ են, էս կյանքն էլ ցույց տվեց, որ մենք իրավացի էինք եւ ենք։
ԱՊՀ երկրներում մշակութային ժառանգության պահպանության մասին Կոնվենցիայի նախագծում փոփոխությունների փաթեթը ներկայացնելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը այսօր կմեկնի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության, սպորտի, ինֆորմացիայի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու:
Բաքվի Պիրալախինսկի շրջանում քաղաքացիական ամուսինը մահացու ծեծել է իր հղի կնոջը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Պիրալախինսկի շրջանի ոստիկանությանը:
Մոսկվայի հյուսիսում՝ Խաչատրյան փողոցի բնակարաններից մեկում, ոստիկանները ձերբակալել են մի երիտասարդի, ով կասկածվում է 19-ամյա ազգությամբ հայ ուսանողուհու սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Նախագահ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ ունի Թուրքիայից…
Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով վիրավորված՝ ստամբուլահայ Ռուդի Սայաթ Փուլաթյանը համոզված է, որ կառավարությունը կարող էր կանխել պայթյունը:
Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին, եթե կարողանար համոզել Բաքվին՝ անցնել Մոսկվայի կողմը, ոչ թե Արևմուտքի: Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Շատ հավանական է, որ դա տեղի ունենա այսօր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են. Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանը կարող է շատ վտանգավոր համարել:
Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից:
«Ժողովուրդ»-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչպես է նրա ղեկավարը քարոզելու իր «ոչ»-ը, երբվանի՞ց է սկսելու քարոզարշավը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:
Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշում են Քրիստափոր Կոլումբոսի և Ամերիկա մայրցամաքների հայտնագործման օրը: Շատերի համար Կոլումբոսի այս հայտնագործությունը հպարտանալու առիթ է, սակայն ոմանք տարաձայնություններ ունեն այս հարցի շուրջ:
Դերասանուհի Մարինա Վլադին բացատրել է, թե ինչու է աճուրդի հանել Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակն ու նրա բանաստեղծություններից մեկի ինքնագիրը:
ԴԱԻՇ-ը «ռուս ու ամերիկաց խաչակիրներին» սպառնացել է սրբազան ջիհադ իրականացնել: