Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի 4-րդ օրը քննարկվել է Թուրքիայում լրագրողների ծանր դրությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական demokrathaber լրատվականը:
Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձի ժամանակ ցուցադրվել է «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր։ Թեև պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին, հայաստանյան փորձագետները վստահեցնում են՝ այո, դա ճիշտ այն զինատեսակն է, որից ամբողջ աշխարհում Ռուսաստանից հետո ունի նաև Հայաստանը։
«Սա հիանալի տեղ է, որտեղ դուք կարողանում եք ոչ միայն՝ ձեր գաղափարները, ձեր մոտեցումներն իրականացնել, այլև երկխոսության, բանավեճի միջոցով հղկել դրանք՝ առանց ստորադասվելու կամ գերագնահատելու ձեր տեղն ու դիրքը։ Սա սկզբունքային է, որովհետև հաճախ մեր շրջապատում հանդիպում ենք մարդկանց, ովքեր շատ լավ գաղափարներ, մոտեցումներ ունեն, բայց խուսափում են ինչ-որ միջավայրում քննարկման առարկա դարձնել կամ հայտնել սեփական տեսակետը»,- կարևորեց նախարարը։
«Այդ հարցի լուծումը կախված կլինի ԵՄ անդամ երկրների դիրքորոշումներից, իսկ այդ դիրքորոշումները տարբեր են։ Այնպես որ, միայն մոտակա քննարկումները ցույց կտան, թե ինչ հեռանկար ունի այս գաղափարը»։
Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար-օգոստոսին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2,8 տոկոսը:
ԱՄՆ-ը չի ճանաչելու Ղրիմում կայանալիք ընտրությունների արդյունքները։ Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ Ջոն Քիրբին, ԱՄՆ-ը չի ընդունում Պետդումայի ընտրությունների օրինականությանը, որոնք կայանալու են սեպտեմբերի 18-ին Ղրիմում։ Ամերիկացի դիվանագետը նշել է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք»։
Արաբագետի խոսքով, բացասականն այն է, որ այս ընթացքում կրակի դադարեցում որպես այդպիսին չի եղել, չնայած որոշ հատվածներում պահպանվել է, բայց ռազմական գործողությունները շարունակվում են: Հաջորդն այն է, որ մարդասիրական օգնությունը տեղ չի հասնում: Դրանից բացի, բացասական է հյուսիսում թուրքական զինուժի ակտիվությունը: Արաբագետը նաև նկատեց, որ չի երևում այն ուժը, որը ցամաքում կպայքարի ահաբեկչական խմբավորումների դեմ:
Թալիշ գյուղից տեղահանված բնակիչներից Գարիկ Օհանյանը թղթակցին ցույց է տվել, թե ինչ է մնացել իր տնից: «Սա իմ տունն է: Ես 20 տարի տանջանքով աշխատել եմ, կառուցել իմ տունը. 20 տարի: Այստեղ 9 մարդ էր ապրում: Տեսեք, ոչ մի բան չի մնացել: Ամեն ինչ քանդված է: Ես չգիտեմ` ինչ անել»,-պատմել է նա:
Ռուսական կողմը պատրաստ է ևս 72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմը Սիրիայում, չնայած, որ հաշտեցման պայմանները անընդհատ խախտվում են։ Հրադադարի ընթացքում ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպը ավելի քան հարյուր անգամ։ Զինյալները հատուկ հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչների ուղղությամբ։
Ի պատասխան հոլանդահայության ներկայացրած գանգատների, Հոլանդիայի դատախազությունը որոշել է ունկնդրել Հաագայի բնակչին, որին կասկածում են հայերի նկատմամբ բռնություններ հրահրելու իրավախախտման մեջ։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է՝ շատ հստակ չի ասված, թե դա ում հաշվին է լինելու։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հստակ չէ, թե «այլ սպառողների հաշվին» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի վարչապետը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ ուզում եմ, որ Հայաստանի Անկախության 25-ամյակի ռազմական շքերթին միասին ներկա լինեն Հայաստանի բոլոր երեք Նախագահները»։
«Նման որոշում չի կայացվել, բացի այդ՝ օրենսդրորեն նման բան նախատեսված չէ»,-ասել է նա։
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Աղաչդիբի գյուղի մոտակայքում թուրքական զինուժի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր զոհեր են գրանցվել:
Սեպտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության նիստը` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ: Կարեւորվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների անցկացման ժողովրդավարական բնույթը:
«Թող օլիգարխները հարկերը վճարեն։ Մի օլիգարխն առնվազն մի քանի միլիարդ թաքցնելու է, չէ՞։ Մեզ մոտ շատ օլիգարխներ կան, որոնք ամեն օր կարող են ռազմական շքերթ անել, մի բան էլ՝ անապահով խավին օգնել։ Ռազմական շքերթը պետության կառավարման քաղաքական ազդակների իմաստով հզոր մեսիջ է։ Եթե անգամ դրա դեմ բաներ տեսնում եմ Ֆեյսբուքում, բաց եմ թողնում, որովհետև գիտեմ՝ անգրագետ մոտեցում է»։
«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին խոսեց»:
Թուրքիայոի տարբեր շրջաններում մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) օրերին տեղի ունեցած ճանապարհային պատահարներից մահացել է 60 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Առավոտյան ՀՀ Նախագահը Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել:
«Իշխող կուսակցությունները դեմ են, որովհետև այն ժամանակ իրենց գործունեության բուն իմաստն է սկսում կորչել։ Քանի որ իշխանության հետ շաղկապված է օլիգարխիան, իսկ կառավարության լուրջ աշխատանքն անպայման պետք է հանգեցնի ստվերի դեմ պայքարին, ինչի մասին նաև հայտարարվեց, և սա նշանակում է, որ ամբողջ չինովնիկա-օլիգարխիական դասն էլ է դեմ փոփոխություններին։ Նոր ընդդիմությունը ևս չի ցանկանա, որ այս կառավարությունը հաջողի, որովհետև իրենց հռետորաբանությունը կես տարի հետո լինելու է կիսով չափ ավելի թույլ։ Ծայրահեղ ընդդիմությունը ևս իրականության մեջ դեմ է փոփոխություններին, ինչքան էլ որոշ խմբեր ամպագոռգոռ հայտարարություններ անեն. առավել ևս իրենց համար պետք չէ, որ այսօր սկսի հաջողել Հայաստանը»։
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին:
Դեմոկրատ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը թոքերի բորբոքման պատճառով հարկադրաբար հանգստից հետո շարունակում է ընտրապայքարը: Հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ելույթի ժամանակ կենտրոնացել է երկրի տնտեսական խնդիրների վրա: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Վարչապետին ընդհանրապես մոտ չեն թողնելու արտաքին քաղաքականությանը, առավել ևս՝ նոր Սահմանադրությամբ շիլաշփոթ է, պարզ չէ՝ ով է պատասխանատու արտաքին քաղաքականության համար, ով է պատասխանատու պաշտպանության համար»,- 168.am-ին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե նորանշանակ վարչապետն արդյոք պե՞տք է և ունա՞կ է վերանայելու արտաքին քաղաքական ուղղվածությունը:
«Հետաքրքիր է, որ հողերի հանձնման խոսակցությունը լայն հնչեղություն ունի Հայաստանում, բայց քիչ է խոսվում Ռուսաստանի հետ ռազմական ինտեգրացիայի մասին, և, թե ինչպես է այն թուլացնում Հայաստանի պետականությունը, ուստի՝ լուրջ կասկածի տակ դնում նաև ԼՂ-ի ապագան: ՀՀ բանակն իր պետականության ամենակարևոր կառույցներից է, և ցանկացած քայլ՝ այս կառույցը փոխելու, լուրջ հետևանքներ կունենա»:
«Փորձագետները կարծում են, որ եթե ամեն ինչ շարունակվի նախկին տեմպերով, ապա 2050 թվականին օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ»,- ասել է Նովելին: Նա հավելել է, որ Երկիր մոլորակի ավելի քան 3 միլիարդ բնակիչներ պրոտեին են ստանում հիմնականում ձկից:
Կկարողանա՞ կառավարությունն ապահովել պետության հաղթանակը թայֆայի նկատմամբ, թե՞ ոչ, մի խոսքով։ Ահա այս հարցերից ու վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանից է կախված կառավարության գործունեության հաջողությունը։
«Ունենք որոշակի արդյունքներ հայաստանյան ծառայությունների՝ իրանական շուկա արտահանելու հարցում օրինակ՝ ggtaxi-ն, Ucom-ը: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը եւս կնպաստի նոր պայմանագրերի կնքմանը եւ հայկական այլ ապրանքների, ծառայությունների իրացմանը իրանական շուկայում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը։
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միշտ էլ վտանգի տակ է եղել, բայց ոչ այն պատճառով, որ անվտանգության ուղղությամբ նոր միտումներ են ի հայտ եկել։ Դրա պատճառներն այլ են։ Չեմ կարծում, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող այսօրվա բանակցություններն այնքան խորն ինտեգրացիա են ենթադրում, որ այնտեղ որպես բաղադրիչ՝ լինի անվտանգության խնդիր։ Այնպես որ, այս անվտանգության խնդիրների քննարկումները ներկայիս բանակցությունների օրակարգի հետ որևէ առնչություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ամերիկացի Օտտո Դիֆենբախ III-ն անցկացրել է ակցիա՝ Կալիֆոռնիայի երկինք արձակելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի ռադիոկառավարվող մոդելները, հաղորդում է RT-ը: