Բաժիններ՝

Ռուսաստանում վերածնում են ՊԱԿ-ը․ «Կոմերսանտ»

Մինչև 2018 թվականի ընտրությունները Ռուսաստանում Անվտանգության դաշնային ծառայության հիմքի հիման վրա առաջարկվում է ստեղծել Պետական անվտանգության նախարարություն։

Համաձայն ուժային կառույցների բարեփոխումների պլանների, որոնց մասին այսօր գրում է «Կոմերսանտը», գերատեսչությունը ներառելու է Պահպանության դաշնային ծառայությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը։

Բարեփոխումները ենթադրում են, որ Պետական անվտանգության նախարարության աշխատակիցները իրականացնելու են հսկողություն այն գործերի նկատմամբ, որոնք հարուցել է նախարարությունը իրենց իսկ նյութերի համաձայն։

Պետական անվտանգության նախարարությունը զբաղվելու է նաև սեփական անվտանգության ապահովմամբ բոլոր իրավապահ և ուժային կառույցներում։

Պետական անվտանգության նախարարության քննչական վարչությունը կստանա գլխավոր կոմիտեի կարգավիճակ և կկարողանա իր վարույթում ընդունել պետական նշանակություն ունեցող և հայտնի քրեական գործերը։

Փաստացի, ինչպես գրում է թերթը, խոսքը ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ կամ ավելի շատ հայտնի է որպես ԿԳԲ) գործառույթի վերականգնման մասին է։
Բացի այդ, ինչպես գրում է պարբերականը, ՌԴ Քննչական կոմիտեն դարձյալ կարող է դառնալ ՌԴ դատախազությանը կից կառույց, որից անջատվել էր 2011 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս