Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին մարտի 14-ին զանգահարել կոնգրեսական իրենց ներկայացուցիչներին և հորդորել աջակցել հայամետ մի շարք բանաձևերի: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինեն, ելույթ ունենալով «Սուլթանների մայրերը, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» համաժողովում, հայտարարել է, թե Օսմանյան կայսրության սուլթանների հարեմները եղել են «հիանալի դպրոց կանանց կյանքի համար»:
Ռուսաստանի Կասպյան նավատորմի շուրջ 30 ռազմանավեր, մոտորանավակներ ու նավեր են սկսել իրենց զորավարժությունները՝ իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
«Եթե ընտրողը չի ցանկանում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակից որևէ մեկին նշել, բայց համամասնական ցուցակին կողմ է, ընտրում է, ասենք, ԲՀԿ-ին, սակայն ռեյտինգայինում չի տեսնում իր համար ընկալելի կերպար, նրա քվեաթերթիկը համարվում է անվավե՞ր, եթե չի նշում ռեյտինգայինում»:
Դրանից հետո սարքը հրապարակային նշան է անում, եթե պահոցում պահվում է նաև անձի լուսանկարը, այն մեծ մոնիտորի վրա երևում է: Եթե բավարարված են լինում երկու պահանջները, ապա սարքը կտպի կտրոն, որը կդառնա քվեարկությանը մասնակցությունը շարունակելու հիմքը:
Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում միմյանց են բախվել երկու ուղևորատար ավտոբուսներ, կա զոհ, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Մենք հարաբերությունների զարգացման լավագույն փուլում ենք: Մեր երկու երկրների միջև հարաբերություններն այսպիսի բարձր մակարդակի երբևէ չեն եղել, ինչպես այսօր է: Քաղաքական տեսանկյունից նշեմ, որ այս տարի հունիսի սկզբին հերթական անգամ Հայաստան կգա մեր երկրի նախագահը: Մենք ՀՀ նախագահին ընդունել ենք 2014 թվականի հունվարին:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության ԱԳ նախարարների հանդիպմանը։
Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի նախագահական պալատում ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան The Atlantic պարբերականի հետ զրույցում առաջարկել է ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիային «սառը խաղաղություն» վարել Իրանի հետ ու բացառել է Միացյալ Նահանգների հնարավոր աջակցությունը Էր-Ռիադին Թեհրանի հետ հակամարտության դեպքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հայկական բանակը իր նոր դոկտրինի համաձայն, պասիվ պաշտպանությունից անցավ ակտիվ մարտավարության, որի մասին հայտնեց նաև միջազգային հանրության»:
«Հասկանալու համար, թե ինչով են տարբերվում գործընկերների հարաբերությունները վասալ-սուզերեն հարաբերություններից, կարելի է մի քանի «մտովի փորձարկում» անցկացնել: Դուք պատկերացրեք, որ հայաստանցի լրագրողի են (Աստված մի արասցե) սպանում Ռուսաստանում: Ի՞նչ է, մեր ԱԱԾ-ն պետք է փախցնի ենթադրյալ մարդասպաններին, բերի նրանց Երեւան եւ դատի այստե՞ղ…»:
Ռուսաստանը ցանկություն է հայտնել Մոսկվայում փակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գրասենյակը: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի ու Ադրբեջանի միջև կան իդեալական հարաբերություններ, ինչը ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, երեկ Բաքվում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով Ադրբեջան է մեկնել Բաքվի գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին ու փեսան տարիներ շարունակ բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Որդին Ռոբերտ Հարությունյանը, ինչպես հայտնի է, անցած շաբաթ նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար։
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում գործ ունենք քաղաքական նոր իրողությունների հետ: Այս մասին այսօր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի քննարկման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ սահմանադրական բարեփոխումների առանցքում, ըստ էության, առաջին հերթին դրված էր և որպես հիմնախնդիր դիտարկվում էր ընտրական համակարգի բարեփոխումը և ընտրական համակարգի հիմքում ընկած խնդիրների վերհանումն ու լուծումը:
Անձրևները, որոնք ԱՄՆ Լուիզիանա նահանգում հարուցել են ջրհեղեղ, ստիպել են ավելի քան 1300 մարդու հեռանալ իրենց տներից, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ինքը հիմար է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հանրապետական փրայմերիզների լիդեր, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն իր աջակցությունն է հայտնել Բեն Կարսոնը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական ընտրությունների հավակնորդներից մեկը, որը դուրս էր եկել ընտրապայքարից մեկ շաբաթ առաջ, հայտնում է BBC-ն:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական ունիկալ դերակատար է
Որտեղի՞ց է այդ ռազմական փորձագետ լրագրողը ստացել այդ տեղեկությունները։
ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, որոնք այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը:
Եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Կիպրոս: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Գերմանիա՝ նկարահանումների գործընթացին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հնարավոր միջամտության կասկածների պատճառով: Այդ մասին ասել է ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը:
Economist Intelligence Unit բրիտանական գիտահետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Սինգապուրը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը:
«Կոալիցիոն հուշագիրը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքեցին ՀՅԴ-ից՝ կուսակցության ղեկավարը, իսկ ՀՀԿ-ից՝ կուսակցության ղեկավարը չկնքեց, չնայած՝ այդտեղ էր: Գործող նախագահը ՀՅԴ-ին ցույց տվեց, որ իր տեղը կոալիցիոն կառավարությունում ենթակայի կարգավիճակն է, սա նույնպես ապագային ուղղված քայլ էր, որպեսզի հանկարծ դաշնակները չմտածեն, թե նրանք եկել են կոալիցիոն կառավարություն՝ ինչ-որ բան փոփոխելու»:
Հայկական սոցիալական ցանցերը նորից թնդում են: Նորից պատճառը մեր ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանն է: Վերջին մեկ ամսում Ռուսաստանի «թեթև» ձեռքով մեր բանակն ու սպառազինությունը նախ՝ հայտնվում է ադրբեջանական պաշտոնական շրջանակների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ապա բուռն ու իրարամերժ քննարկումներ են սկսվում մեր սոցցանցերում ու մամուլում:
«Քանի որ Հայաստանում հնարավորություն չկա փողոցից իշխանության գալու, միակ ձևն ընտրություններն են։ Ես հասկանում եմ, որ կառավարման մոդելի փոփոխությունը տարբեր ավանդույթների փոփոխություն կբերի, և այս ընտրությունը պետք է տարբերվի մյուս բոլոր ընտրություններից»։
Մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ, ըստ էության, առաջընթաց է համարում, որ դատապարտված անձանց՝ ընտրություններին մասնակցելու բացարձակ արգելքը հանվել է: