Բաժիններ՝

Դանիան խոստովանել է, որ մասնակցել է Ասադի բանակին հասցված ավիահարվածներին

Դանիան խոստովանել է, որ մասնակցել է Սիրիայում Բաշար Ասադի զորքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածներին։ Այս մասին նշված է Դանիայի պաշտպանության նախարարության կայքում։

«Հարձակումն անհապաղ կասեցվել է, հենց Ռուսաստանը հայտնեց սիրիացի զինվորականների դիրքերի վրա հարձակման մասին»,- ընդգծել են դանիացի զինվորականները՝ նշելով, որ ավիահարվածին մասնակցել է թագավորության երկու F-16 կործանիչ։

Դանիայի պաշտպանության նախարարությունը ցավալի է համարել փաստը, որ կոալիցիան ԴԱԻՇ-ի դիրքերի փոխարեն սխալմամբ գրոհել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները Դեր Զոր քաղաքի շրջանում նախօրեին հարվածներ էին հասցրել սիրիական բանակի դիրքերին:
Հարվածների հետևանքով սպանվել էր ավելի քան 80 սիրիացի զինվորական, մոտ 100 զինծառայող վնասվածքներ էր ստացել։

Սիրիացի զինվորականներին հասցված հարվածներից հետո ԱՄՆ-ը կասեցրել էր կոալիցիայի հարվածները Սիրիայում։ Պենտագոնը հայտարարել էր, թե մտադրություն չի ունեցել գրոհել սիրիական բանակի դիրքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս