«ԵՄ-ն պաշտպանության հարցերում չի հակադրում իրեն ԱՄՆ-ին կամ ՆԱՏՕ-ին». Մոգերինի
Եվրոպական պաշտպանությունը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հակադրությունը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«Մենք ունենք հստակ հասկացություն՝ ԱՄՆ-ում, ՆԱՏՕ-ում և Եվրոպայում, որ ԵՄ պաշտպանության զարգացումը մրցակցության ճանապարհ չէ կամ ինչ-որ բանի խլում Հյուսիսատլանտյան դաշինքից, դա համատեղ անդրատլանտյան աշխատանքի ամրապնդման ուղի է»,- ասել է Մոգերինին, ում խոսքերը մեջբերում է Politico թերթը։
Ընդ որում՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ունենալ «դեր» ԵՄ-ի ապագա ռազմական գործողություններում անգամ դաշինքի կազմից երկրի դուրս գալու դեպքում։
«Հիմա մենք 28-ն ենք (ԵՄ անդամների թիվը), ապագայում, երբ նրանք (բրիտանացիները) դադարեն լինել ԵՄ անդամ, չեն մասնակցի մեր որոշ առաջնայնությունների և գործողությունների, սակայն կան բազմաթիվ երկրներ, որոնք ԵՄ-ի անդամ չեն և մասնակցում են առաքելություններին և գործողություններին»,- ասել է Մոգերինին։
Ուրբաթ օրը Բրատիսլավայում անցկացվեց ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որտեղ Գերմանիան և Ֆրանսիան ներկայացրեցին «ընդհանուր ռազմական ուժի» ստեղծման պլանը, որը կարող է մրցակցել ՆԱՏՕ-ի հետ ռազմական պոտենցյալով։