Բաժիններ՝

Պուտինի նախկին թիկնապահն ընտրվել է Տուլայի մարզի նահանգապետ

Տուլայի մարզի նահանգապետի ընտրություններում ընտրական հանձնաժողովների բոլոր քվեների հաշվարկից հետո հաղթել է շրջանի գործող ղեկավար Ալեքսեյ Դյումինը։ Նա ստացել է ձայների 84%-ը, հայտնում է BBC-ն։

Դյումինը 2016թ․փետրվարին նշանակվել էր նահանգապետի պաշտոնակատար։
Անդրեյ Դյումինը երկար ժամանակ ծառայել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնազորում, արդյունքում զբաղեցրել է Ցամաքային զորքերի գլխավոր կոմիտեի առաջին տեղակալի պաշտոնը և մինչ նահանգապետի պաշտոնակատար նշանակվելը մի կարճ ժամանակահատվածում եղել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ։

Ռուսական մամուլում ենթադրություններ կան, որ Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել Դյումինի վրա 2014թ․մարտին Ղրիմի հատուկ օպերացիայից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս