Բաժիններ՝

Ռուսաստանում ցանկանում են ազատազրկել հայտնի բլոգեր Անտոն Նոսիկին

Ռուսաստանում հայտնի բլոգեր Անտոն Նոսիկին, որը կոչ էր արել ոչնչացնել Սիրիան, պետական մեղադրողը ցանկանում է դատապարտել 2 տարվա ազատազրկման, հայտնում է TASS-ը։

Նովիկը մեղադրվում է «մի խումբ մարդկանց նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանելու մեջ»։ Նոսիկն այս մասին գրել էր LiveJournal-ում։ Գրառումը կոչվում էր «Ջնջել Սիրիան Երկրի երեսից»։

Մեղադրանքը բլոգերին առաջադրվել է «Ատելության կամ թշնամանքի» սերմանման հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը մինչև 5 տարվա ազատազրկում։
Նոսիկն իրեն առաջադրված մեղքը չի ընդունել, իսկ նրա փաստաբանը բացատրել է, որ բլոգերն ընդամենը «իր ոճում վառ կերպով» աջակցել է Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողություններին։

Ընդ որում, Նոսիկը պատմել է, որ իր համար, «ինչպես ցանկացած իսրայելցու, Սիրիան միշտ եղել և մնում է իրական ռազմական հակառակորդ»։ Ավելի ուշ նա խոստովանել էր, որ Սիրիայի մասին գրառման մեջ «չափն անցել է»։
Նրա դատավճիռը Մոսկվայի դատարանը կհրապարակի հոկտեմբերի 3-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս