Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել նավթային ոլորտը մասնավորեցման համար բացելու նախագծին

Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել նավթային ոլորտի մասնավորեցման նախագծին, որը փոխում է սոցիալիստական ​​պետության հիմնադիր սկզբունքներից մեկը. տեղեկացնում է  Euronews-ը։ Նախագծի ընդունումից անմիջապես հետո Կարակոսում տեղի է ունեցել արարողություն, որտեղ նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ստորագրել է նոր օրենքը:

Նա հավաքվածներին ասել է, որ Դոնալդ Թրամփի և Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրանք ողջունել են ձեռք բերված համաձայնությունների իրականացումը:Երբ օրինագիծն ընդունվեց, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պաշտոնապես սկսեց մեղմացնել վենեսուելական նավթի նկատմամբ պատժամիջոցները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր վարչակազմը կվերահսկի Վենեսուելայի նավթի արտահանումը և կվերականգնի հիվանդ արդյունաբերությունը՝ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ։Օրենքը խոստանում է մասնավոր ընկերություններին վերահսկողություն տրամադրել նավթի արդյունահանման և վաճառքի նկատմամբ և թույլ տալ վեճերի անկախ արբիտրաժ։

Արտասահմանյան ներդրողները կարծում են, որ անկախ դատարանների ներգրավումը կարևոր է ապագա բռնագրավումներից պաշտպանվելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031