Բաժիններ՝

Գերմանիայի ԿԲ ղեկավարը կոչ է արել Ֆրանկֆուրտը վերածել ԵՄ-ի նոր ֆինանսական կենտրոնի

Լոնդոնը ռիսկի է դիմում զրկվել Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կենտրոնի կարգավիճակից, երբ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից և կորցնի ԵՄ երկրներում ազատ գործելու հնարավորությունից, հայտարարել է Գերմանիայի Կենտրոնական բանկի՝ Բունդեսբանկի նախագահ Յենս Վայդմանը The Guardian-ին տված հարցազրույցում։

Վայդմանի խոսքով՝ Եվրոպայի նոր ֆինանսական մայրաքաղաք կարող է դառնալ Մայնի Ֆրանկֆուրտը։

«Եվրագոտուց Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում է, որ բանկերն ավտոմատ կերպով զրկվում են ողջ Եվրամիությունում բիզնես վարելու հնարավորությունից, դա թույլ կտա Ֆրանկֆուրտին ստանձնել առաջատարի դիրքը Լոնդոնից»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս