Բաժիններ՝

Ի՞նչ է թաքնված Պապիկյանի «կոնդակում»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը՝ նշելով, թե որոշումը հրապարակում է «տարընթերցումներից զերծ մնալու նպատակով»։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ Պաշտպանության նախախարի հրամանով սույն թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախախարության համակարգում։

Քննարկվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամաբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական զոինվորական պաշտոնների ստեղծումը, որոնց համար պարտադիր պայման պետք է լինի Հայաստանյայաց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը»։

Պետք է ուշադիր նայել Սուրեն Պապիկյանի հրամանի հետևյալ դրույթի ձևակերպմանը՝ «Հայաստանյայաց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն».  ենթադրում է, որ Զինված Ուժերում առանձին հոգևոր ծառայության համակարգ են ստեղծելու, որտեղ ներգրավվելու համար պարտադիր չէ լինել «հոգևորական», բավարար է Հայաստանյայաց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը:

Ասել է թե՝ նրանց մեջ կարող են լինել նաև ոչ հոգևորականներ, նաև՝ կարգալույծ քահանաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս