Մերկելը հիասթափված է Բեռլինի խորհրդարանում իր կուսակցության պարտությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհացուցիչ չի համարում իր կուսակցության արդյունքը Բեռլինի խորհրդարանի ընտրություններում։
Այս մասին Մերկելը հայտարարել է՝ մեկնաբանելով Բեռլինի խորհրդարանի ընտրությունների արդյունքները այն բանից հետո, երբ իր գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը հավաքել է ռեկորդային ցածր 17.6% տոկոս և դուրս մնացել Բեռլինի կոալիցիոն կառավարությունից։
«Արդյունքը հիասթափեցնում է և չի գոհացնում»,- ասել է նա։
Մերկելի կարծիքով՝ դրա մեղավորը նաև միգրացիոն քաղաքականությունն է։ Կանցլերը վստահ է, որ խնդիրը ամենայն հավանակությամբ այն է, որ Գերմանիայի կառավարության կուրսը վատ է բացատրվում բնակչությանը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցրել են ձայների մեծ մասը Բեռլինի խորհրդարանում։
«Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ցույց է տվել վատագույն արդյունքն իր ողջ պատմության մեջ, գրել է Deutschе Welle-ն։
Ընտրությունները տեղի էին ունեցել Բեռլինում կիրակի օրը։ Ներկայումս Մերկելի կուսակցությունը Բեռլինի խորհրդարանում ունի 39 տեղ։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որը նախորդ ընտրություններում ստացել էր 46 մանդատ, նրանք ձևավորել էին կոալիցիա, որը ի վիճակի էր կայացնել կարևոր որոշումներ։