Կանադան դադարեցրել է Ռուսաստանի տարածքում վիզաների տրամադրումը

Ռուսաստանում կանադական վիզայի դիմումների կենտրոնները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը հունվարի 28-ից. հայտնում է Deutsche Welle-ն։

«Ռուսաստանում վիզայի կենտրոնները շարունակում են բաց մնալ, բայց այլևս չեն ընդունում անձնագրեր կամ վիզայի դիմումների համար նախատեսված փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Որոշման պատճառները չեն բացատրվում: Այնուամենայնիվ Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիները մուտքի թույլտվությունների համար դիմեն Ռուսաստանից դուրս գտնվող վիզայի կենտրոններ: Ռուսաստանում Կանադայի վիզայի դիմումի կենտրոններ են գործում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում և Եկատերինբուրգում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031